Դանակահարվել է ՊՊԾ գնդի հրամանատարի տեղակալը

© Sputnik / Asatur Yesayants / Полиция
Полиция - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Անհայտ անձը դանակահարել է ՊՊԾ գնդի հրամանատարի տեղակալին, բժիշկները պայքարում են նրա կյանքի համար։

ԵՐԵՎԱՆ, 24 օգոստոսի — Sputnik. Այսօր կեսգիշերին անհայտ անձը դանակահարել է Ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակային ծառայության գնդի հրամանատարի տեղակալ, Ոստիկանության մայոր Հակոբ Մկրտչյանին։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։

Ըստ կայք տեղեկությունների` Մկրտչյանին Մասիսի հիվանդանոց է տեղափոխել եղբայրը։ Պարզվել է, որ նա գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում։

Վիրահատությունը տևել է մի քանի ժամ, բժիշկները հեռացրել են նրա փայծաղը, վիրահատել են թոքը։

Նշված է, որ դեպքը տեղի է ունեցել Նորագավիթում, որտեղ վիճաբանություն է տեղի ունեցել, և երբ Մկրտչյանը փորձել է կանխել վիճաբանությունը, այդ ժամանակ դանակահարվել է։

Նա վերջերս է նշանակվել նշված պաշտոնին։ Նրանից առաջ այդ պաշտոնում աշխատում էր Արթուր Վանոյանը, որին սպանել էր ՊՊԾ գունդ ներխուժած «Սասնա ծռերի» անդամներից մեկը։

Լրահոս
0