00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:14
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:41
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արժե արդյո՞ք տարադրամի փոխանակման կետեր վազել. ի՞նչ է լինելու դրամի փոխարժեքի հետ

© Sputnik / Aram NersesyanАрмянский драм
Армянский драм - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ամենայն հավանականությամբ, հայկական դրամի փոխարժեքը ռուսական ռուբլու նկատմամբ այսօր կարող է ավելի կարևոր լինել, քան այլ տարադրամի` դոլարի ու եվրոյի նկատմամբ։

Արման Վանեսքեհյան, Sputnik.

2015 թվականը բարդ էր ոչ միայն հայկական ֆինանսական ոլորտի համար, այլ նաև բնակչության մի մասի

Ղրիմի ու Դոնբասի իրադարձություններից հետո ամերիկացիներն ու եվրոպացիները նոր–նոր էին սկսել Ռուսաստանի հանդեպ կիրառել պատժամիջոցների տեխնոլոգիան, ու ռուսական ռուբլու կուրսի կտրուկ անկումն առնվազն անսպասելի էր Մոսկվայի համար։

Армянские монеты Артавазда II - Sputnik Արմենիա
Հայկական դրամի պատմությունը հին ժամանակներից մինչև մեր օրերը

Այն ժամանակ ռուբլու փոխարժեքը դոլարի ու եվրոյի նկատմամբ բարձրացավ գրեթե երկու անգամ։ Ճիշտ է, Հայաստանում դա ուղղակիորեն չզգացին։ Կենտրոնական բանկին հաջողվեց պահել ուղղությունը դեպի առաջատար արտասահմանյան արժույթներ։

Դժվար էր միայն Հայաստանի այն ընտանիքների համար, որոնց բարեկամները Ռուսաստանում էին աշխատում. փոխանցումները, որոնց շնորհիվ գոյատևում էին բազմաթիվ ընտանիքներ, նեղվեցին ճիշտ այնքան, որքան իր դիրքերը զիջեց ռուսական ռուբլին: Այսինքն` երկու անգամ։ Մեկ օրվա մեջ Ռուսաստանից եկած ռուբլու համար տարադրամի փոխանակման կետերը սկսեցին վճարել ոչ թե 13–14, այլ միայն 7–8 դրամ։

Այն ժամանակ`2014–2015 թվականներին, դեռ չէին աշխատում այն մեխանիզմները, որոնց վրա հույս էին դրել Եվրասիական տնտեսական միության ստեղծողները, ու երկրի տնտեսությունն ամուր կապված էր հենց դոլարի ու եվրոյի հետ։

Բացի այդ, դոլարի հետ էր կապված նաև Հայաստանի ողջ կոմունալ համակարգը, նաև մեծ թվով բիզնես–կառույցների աշխատանքը, որոնց, որոշ դեպքերում նույնիսկ Ռուսաստանից, ապրանքի մատակարարման համար վճարումը կատարում էին հենց դոլարով կամ եվրոյով։

ԵԱՏՄ–ում այսուհետ առաջատարը ռուսական ռուբլին է

Բայց այն ժամանակներից հետո շատ բան է փոխվել։ Օրինակ` երկրի տնտեսությունն ուղղված է ԵԱՏՄ–ի հենց այն մեխանիզմներին, որոնք մասնագետների գնահատմամբ, պետք է Հայաստանին բավականին մեծ սպառողական շուկա տրամադրեն։

Здание Капитолия в Вашингтоне - Sputnik Արմենիա
ԱՄՆ սենատը հաստատել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կիրառելու օրինագիծը

Պետք է հասկանալ, որ եթե ռուսական ռուբլին հանկարծակի կրկին չդիմանա պատժամիջոցների ճնշմանն ու երեք տարի առաջվա պես երկու անգամ արժեզրկվի, ապա այս անգամ Հայաստանը հեշտ չի պրծնի։ Այսօր հայկական դրամը ռուբլու հետ ավելի ամուր է կապված, քան երբևիցե։

Պետք է նաև հաշվի առնել, որ գյուղատնտեսական ապրանքների, ալկոհոլային ըմպելիքների, տրիկոտաժի մատակարարման համար ԵԱՏՄ–ի այլ անդամները հայ մատակարարներին նույնպես վճարելու են ազգային արժույթով, այլ ոչ թե դոլարով կամ եվրոյով։ Ընդ որում` խոսքն առաջին հերթին Ռուսաստանի մասին է` որպես ԵԱՏՄ տարածքում ամենախոշոր սպառման շուկայի։ Եվ ոչ միայն։

Պետք է նաև հաշվի առնել, որ հայ ժողովրդի սեզոնայի միգրացիան ԵԱՏՄ երկրներ աճել է, ու փոխանցումները, որոնք, ցավոք, դեռ երկրի բյուջե մտնող գումարի հիմանական աղբյուրներից են, կկրճատվեն, եթե ռուսական ռուբլին չկարողանա իր դիրքերում մնա։

Արտարժույթի համեմատ ռուսական ռուբլու անկում չի նկատվում

Այդ դեպքում վտանգը կարող է իրական լինել, և այն ամենն, ինչին հասել ենք անցած երկու–երեք տարիների ընթացում ԵԱՏՄ ինտեգրացիոն գործընթացների հարցում, կարող է մի վայրկյանում ջուրն ընկնել։ Սակայն այս անգամ Ռուսաստանը պատրաստվել էր պատժամիջոցային հարձակմանը։

Իրականում բոլոր հիմքերը կան ենթադրելու, որ այս անգամ փլուզում տեղի չի ունենա գոնե այն պատճառով, որ նավթի գներն այսօր ավելի կայուն են` մեկ բարելի համար ավելի քան 50  դոլար, ու դրա անկման միտում չի նկատվում։

Հայտնի է, որ ամերիկացիների նավթի պաշարները վերջերս կայուն տեմպերով նվազում են։ Իսկ դա նշանակում է, որ այս անգամ ԱՄՆ–ն չկարողացավ այնպես խաղալ սև ոսկու գների անկման վրա, ինչպես դա եղավ 2015 թվականին։

Այնպես որ, ռուբլու կուրսի լուրջ, ճակատագրական անկում հիմնական արտասահմանյան արժույթների նկատմամբ տեղի չի ունենա, չնայած բավականին խիստ պատժամիջոցներին։

Լրահոս
0