Առանց տեղումների, շոգ եղանակը շարունակվում է

© Sputnik / Asatur Yesayants / Жара в Ереване
Жара в Ереване - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսն այսօր կանխատեսվում է 6, որի դեպքում խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից 15:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արևի տակ գտնվելուց:

ԵՐԵՎԱՆ, 24 օգոստոսի — Sputnik. Օգոստոսի 24-ից 28-ը հանրապետությունում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը

Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսն օգոստոսի 24-ին կանխատեսվում է 6, որի դեպքում խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից 15:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արեգակի ուղիղ ճառագայթներից:

Երկարատև ֆիզիկական աշխատանքն արևի ուղիղ ճառագայթների տակ կարող է առաջ բերել արևահարություն:

Հանրապետության տարածքում օգոստոսի 24-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:

Երևանում ևս տեղումներ չեն սպասվում:

 

Լրահոս
0