Ոստիկանությունը հաստատեց` ՊՊԾ գնդի հրամանատարի տեղակալը վիրավորվել է

© Sputnik / Асатур ЕсаянцПолиция
Полиция - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Նախնական տվյալներով` դեպքը տեղի է ունեցել փողոցային վիճաբանության ընթացքում։

ԵՐԵՎԱՆ, 24 օգոստոսի — Sputnik. ՊՊԾ գնդի հրամանատարի տեղակալ Ոստիկանության մայոր Հակոբ Մկրտչյանն անցած գիշեր դանակահարվել է և տեղափոխվել հիվանդանոց։ Sputnik Արմենիային այս տեղեկությունը հաստատեցին ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Մկրտչյանը նախ տեղափոխվել է Մասիսի հիվանդանոց, իսկ այնտեղից ծայրահեղ ծանր վիճակում` «Էրեբունի» ԲԿ։

Դեռևս չճշտված տեղեկություններով` դեպքը տեղի է ունեցել Նորագավիթում, երբ Մկրտչյանը փորձել է կանխել տեղի ունեցող վիճաբանությունը։ Դանակահարողի ինքնությունն առայժմ անհայտ է։

Ոստիկանությունը դեպքի այլ մանրամասներ չի հայտնում` նշելով, որ դեպքի մասին ահազանգը ստացվել է հիվանդանոցից։ Հանգամանքները ճշտվում են։

Հիշեցնենք` Հակոբ Մկրտչյանը ՊՊԾ պետի տեղակալ է նշանակվել համեմատաբար վերջերս` այդ պաշտոնում փոխարինելով ՊՊԾ գնդի գրավման ժամանակ սպանված Արթուր Վանոյանին։

Լրահոս
0