Մահացել է Ալեն Բերբերյանը

© AFP 2023 / JEAN-PIERRE MULLER / Ален Берберян
Ален Берберян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հայտնի ռեժիսոր, սցենարիստ և դերասան Ալեն Բերբերյանը մահացել է 63 տարեկանում։

ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի — Sputnik. Ֆրանսիացի հայտնի ռեժիսոր Ալեն Բերբերյանի մահվան մասին տեղեկացնում է Le Figaro-ն։ Մահվան պատճառը եղել է ծանր հիվանդությունը։

Դերասանը հիվանդանոց է տեղափոխվել անցյալ շաբաթ և մահացել երեքշաբթի` օգոստոսի 19-ին, բայց մամուլն այդ մասին միայն այսօր է իմացել։

Ալեն Բերբերյանը կատակերգական ֆիլմեր է նկարահանել, որոնցից են La Cité de la peur-ը («Վախի քաղաք») և Boulet-ը («Կատարյալ կալանք»)։ Նա աշխատել է նաև Canal+ հեռուստաալիքում։

Ալենը նաև «Կորսիկացի» ֆիլմի ռեժիսորն է, որտեղ գլխավոր դերերում նկարահանվել են Ժան Ռենոն ու Քրիստիան Քլավյեն։

Կաննի կինոփառատոնի ղեկավար և Canal+ հեռուստաալիքի նախկին տնօրեն Պիեր Լեսքյուրը նշել է, որ Ալեն Բերբերյանն ամենալավ ֆրանսիացի կինոռեժիսորներից մեկն էր, որը խելահեղություն բերեց ֆրանսիական մշակույթում։

 

Լրահոս
0