Միհրան Հարությունյանի գաղափարը դուր է եկել Բակո Սահակյանին

© Instagram/maestro_migran / Президент Республики Арцах Бако Саакян и Мигран Арутюнян
Президент Республики Арцах Бако Саакян и Мигран Арутюнян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամ Միհրան Հարությունյանն այցելել է Արցախ, որտեղ նրան ընդունել է երկրի նախագահ Բակո Սահակյանը։

ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի — Sputnik. Ըմբիշ Միհրան Հարությունյանը պատրաստվում է ըմբշամարտի դպրոց բացել Արցախում։ Նա այս հարցի շուրջ զրուցել է Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ և այդ մասին գրառում հրապարակել Ինստագրամի իր էջում։

«Ընկերներ, երեկ կայացավ Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ սպասված հանդիպումը։ Հանդիպման ժամանակ քննարկվեց ըմբշամարտի դպրոց բացելու հարցը։ Նախագահ Սահակյանը երիտասարդների սպորտային դաստիարակությունն առաջ մղելու գաղափարը մեծ հետաքրքրությամբ ընդունեց և խոստացավ ամեն կերպ աջակցել»,- գրել է Հարությունյանը։

Ըմբիշը հայտնել է նաև, որ հանդիպումներ են անցկացվել նաև մարզական մի քանի հաստատություններում, որոնց սաները դպրոց բացելու լուրն ընկալել են մեծ ուրախությամբ։

«Արցախում թե՛ պաշտոնատար անձինք, թե՛ Ստեփանակերտի բնակիչներն ինձ ընդունեցին ջերմությամբ ու գրկաբաց։ Բոլորին շնորհակալ եմ ջերմ ընդունելության համար»,- գրառումն այսպես է ավարտել սիրված ըմբիշը։

Լրահոս
0