00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:23
5 ր
Ուղիղ եթեր
09:28
31 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
51 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Աբովյան time
ԵԱՏՄ-ից դուրս գալը ՀՀ-ի համար տնտեսական ինքնասպանություն կլինի․ պոդկաստի հյուրը տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն է
18:15
43 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:18
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:44
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչպես են ծնողները դառնում դպրոցի թշնամիները. ԿԳ նախարարի պարզաբանումը

© Sputnik / Laura SarkisyanЛевон Мкртчян
Левон Мкртчян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանի կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը կարծում է, որ միջին դպրոցի համակարգը, որը ներդրվել է դեռևս 2008 թվականին, անարդյունավետ է. այն անցնելով` երեխան պատրաստ չի լինում կյանք մտնելու։

ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի – Sputnik. Ծնողները, որոնք ինը տարի շարունակ սատարում են դպրոցին և ուսուցչին, ուսման վերջին երեք տարիների ընթացքում` ավագ դպրոցում, հեռանում են դրանից, Աշտարակում տեղի ունեցած օգոստոսյան գիտաժողովի ժամանակ ասաց Հայաստանի կրթության ու գիտության նախարար Լևոն Մկրտչյանը։

«Ինչու նույն ծնողը, որը ինը տարի շարունակ հետևում է, որ իր երեխան դպրոցի դասերը բաց չթողնի ու կատարի տնային հանձնարարությունները, 10–12 դասարաններում դպրոցի թշնամին է դառնում, հորդորում է երեխային չգնալ դպրոց, այլ կրկնուսույցի մոտ պարապել։ Որովհետև նա չի հավատում, որ այդ երեք տարիների ընթացքում իր երեխան բոլոր անհրաժեշտ գիտելիքներն ու հմտությունները կստանա», –ասաց նախարարը։

Школа - Sputnik Արմենիա
Սեպտեմբերի 1-ին ընդառաջ հայաստանյան որոշ գյուղեր կմնան առանց դպրոցի

Նա նշեց, որ ավագ դպրոցն արդեն պետք է մի նոր բան տա, պատրաստի աշակերտներին ընդունելության քննություններին։

«Մենք այդպես էլ չկարողացանք գիծ քաշել բազային կրթության ու միջին դպրոցի ծրագրի միջև, որը չպետք է կրկնի բազային ծրագիրը։ Եթե աշակերտն ուզում է տրակտորիստ դառնալ, դպրոցը պետք է նրան տա այդ գիտելիքները, պատրաստի կյանքին։ Եթե, ասենք, նա պատմություն է սիրում, ապա թող ընտրի հենց այն շրջանը, որը նրան ավելի հոգեհարազատ է, ինքնուրույն ուսումնասիրի ու հետազոտի այն», – ընդգծեց Մկրտչյանը։

Նրա խոսքով` ավագ դպրոցը առաջիկայում ամբողջովին բեռնաթափվելու է։ Առարկայի ընդհանուր ուսումնասիրությունը կավարտվի 11–րդ դասարանում, իսկ 12–րդ դասարանում երեխաները կզբաղվեն միայն պրակտիկ գործունեությամբ ու որոշակի ուղղվածություն ձեռք կբերեն։

«Ինչ վերաբերում է միջին մասնագիտական ուսուցմանը, ապա այստեղ անհրաժեշտ է հասկանալ մեր ազգի առանձնահատկությունը, մենք շատ է սիրում բարձրագույն կրթություն ստանալ։ Մարդիկ մտածում են, որ ուղարկելով երեխաներին իրավաբանական կամ տնտեսական կրթություն ստանալու, նրանց համար լավ ապագա են ապահովում։ Ժամանակ է հարկավոր, որպեսզի այդ մտածելակերպը փոխվի։ Բայց եթե նրանք ձգտում են բարձրագույն կրթություն ստանալ, մենք կարող ենք համակարգ ստեղծել, որը համատեղում է ավանդական միջին մասնագիտական կրթությունն ու բակալավրիատը, այսպես կոչված, քոլեջ–համալսարան։ Այսինքն` մարդը չի ուսումնասիրում տնտեսությունն ընդհանուր առմամբ, այլ կոնկրետ հաշվապահություն։ Այսպիսով` նա հստակորեն կիմանա իր տեղն աշխատաշուկայում։ Եվրոպայում սա վաղուց է գործում ու ավագ դպրոցների համակարգն այս հարցում մեզ շատ կօգնի», – հավելեց Մկրտչյանը։

Նա կարծում է, որ պետք է նաև բեռնաթափել տարրական դասարանների ծրագիրը, ընդ որում` անհրաժեշտ է այս խնդրին նայել հենց փոքրիկների տեսանկյունից։

«Եվրոպայում երեխաները պարապում են 3-3,5 ժամից ոչ ավել, այդ տարիքի երեխան ավելիին ընդունակ չէ։ Հենց սրանով է պետք առաջնորդվել, որպեսզի հասկանալ` շաբաթական քանի առարկա կարող են ուսումնասիրել երեխաները։ Եթե Եվրոպայում երեխաներն ուսումնասիրում են առավելագույնը 14–15 առարկա, ապա մեզ մոտ այդ թիվը հասնում է 22–ի։ Այսպիսով` մենք արդեն հարված ենք հասցնում որակին», – նշեց նախարարը։

Նա նաև հավելեց, որ մինչև սեպտեմբերի 15–ը պատրաստ կլինի կրթության զարգացման ծրագիրը` ամբողջական հայեցակարգով, հստակ խնդիրներով ու նպատակներով` մինչև 2030 թվականը ։

Լրահոս
0