Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. պետք է զգուշանալ արևահարությունից

© Sputnik / Asatur Yesayants / Армянские мужчины пропагандируют здоровый образ жизни на берегу реки Раздан
Армянские мужчины пропагандируют здоровый образ жизни на берегу реки Раздан - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Օգոստոսի 25-ից 29-ը հանրապետությունում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:

ԵՐԵՎԱՆ, 24 օգոստոսի — Sputnik. Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսն օգոստոսի 25-ին կանխատեսվում է 6, որի դեպքում խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից 17:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արեգակի ուղիղ ճառագայթներից: Երկարատև ֆիզիկական աշխատանքն արևի ուղիղ ճառագայթների տակ կարող է առաջ բերել արևահարություն:

Жара в Ереване - Sputnik Արմենիա
Տապը մարդուն ագրեսիվ է դարձնում

Հանրապետության տարածքում օգոստոսի 25-29-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին կլինի հարավարևմտյան՝ 3-8մ/վ արագության:

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:

Երևան քաղաքում սպասվում է առանց տեղումների եղանակ:

Այսօր մայրաքաղաքում ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կկազմի 34-36, գիշերային ժամերին` 18-20 աստիճան տաքություն։

Լրահոս
0