Կիևյան կամրջից նետված աղջիկը մահացել է հիվանդանոցում

© Sputnik / Aram Nersesyan / Больница. Больничная койка
Больница. Больничная койка - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Կիևյան կամրջից նետված ու Հրազդան գետն ընկած աղջիկը հիվանդանոց էր տեղափոխվել ծայրահեղ ծանր վիճակում։

ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի — Sputnik. Օգոստոսի 17-ին Կիևյան կամրջից նետված 17-ամյա աղջիկն «Արմենիա» բժշկական կենտրոնում մահացել է: Տեղեկությունը Sputnik Արմենիային հաստատեցին հիվանդանոցից։

«Ծայրահեղ ծանր վիճակում հիվանդանոց տեղափոխված աղջիկը մահացել է երեկ` օգոստոսի 24-ին, ժամը 22։00–ի սահմանում»,- նշեցին հիվանդանոցից:

Հիշեցնենք` ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունն օգոստոսի 24-ին, ժամը 16:02-ին ահազանգ էր ստացվել, որ Երևան քաղաքի Կիևյան կամրջից քաղաքացին ցած է նետվել Հրազդան գետը, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր էր մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը աղջիկը տեղի ուժերով դուրս էր բերվել գետից: Այնուհետև աղջիկը հոսպիտալացվել էր «Արմենիա» բժշկական կենտրոն:

Լրահոս
0