Հայ հրշեջ-փրկարարը ծխահարվել է Բորժոմիի անտառներում

© МЧС РА / Армянские пожарные при тушении пожара в Грузии
Армянские пожарные при тушении пожара в Грузии - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հայկական ուժերը Բորժոմի կիրճում կրակի դեմ պայքար են ծավալել Ծաղվերի և Դաբա գյուղերի մերձակայքում:

ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի — Sputnik. Օգոստոսի 25-ին, ժամը 16:30-ի դրությամբ շարունակելով հրդեհաշիջման աշխատանքները Վրաստանի Բորժոմիի անտառներում՝ հայ հրշեջ-փրկարարների պատասխանատվությանը հանձնված 3 տեղամասերում ծառայություն է իրականացրել 4 մարտական հաշվարկ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։

Президент Грузии Георгий Маргвелашвили - Sputnik Արմենիա
Վրաստանի նախագահը շնորհակալություն է հայտնել Հայաստանից ժամանած փրկարարներին

Բորժոմի կիրճում առկա է հրդեհի խոշոր 3 օջախ: Հայկական ուժերը կրակի դեմ պայքար են ծավալել Ծաղվերի և Դաբա գյուղերի մերձակայքում:

Տեղեկացնում են նաև, որ այսօր ժամը 12:30-ի դրությամբ անտառային 3 տեղամասերում աշխատում է 13 հրշեջ-փրկարար:

Նախորդ օրը՝ հրդեհաշիջման աշխատանքների ընթացքում ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարներից մեկը ծխահարվել է: Նրան համապատասխան օգնություն են ցուցաբերել ՀՀ ԱԻՆ աղետների բժշկության կենտրոնի պարամեդիկները՝ գիշերվա ընթացքում կատարելով կաթիլային ներարկում: Հրշեջ-փրկարարի ինքնազգացողությունը կարգավորվել է, և նա առավոտյան վերադարձել է ծառայության:

Լրահոս
0