Շամիրամում 4 հոգու սպանության համար մեղադրվող Քալաշյանը հայտնաբերվեց

© Sputnik / Aram NersesyanПолиция
Полиция - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ոստիկանությունը հայտնում է` Շամիրամ գյուղի գերեզմանատանը հարակից տարածքում կատարված սպանությունների համար մեղադրվող Քալաշյանը հայտնաբերվել է։

ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի — Sputnik. Ոստիկանության և ԱԱԾ համապատասխան ստորաբաժանումների ծառայողների իրականացրած համատեղ օպերատիվ-որոնողական աշխատանքների արդյունքում քիչ առաջ Արմավիրի մարզում հայտնաբերել են օգոստոսի 1-ին Արագածոտնի մարզի Շամիրամ գյուղում մի քանի անձանց սպանության կասկածանքով հետախուզվող Թելման Վազիրի Քալաշյանին: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ՀՀ Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը։

Село Айкадзор на армяно-турецкой границе - Sputnik Արմենիա
Շամիրամում սպանվածերն ու վիրավորները չվերադարձրած պարտքի զոհ են դարձել

Հիշեցնենք, որ օգոստոսի 1-ին, ժամը 10.40-ին ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Շամիրամ գյուղի գերեզմանատանը կրակոցներ են հնչել:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ անհայտ անձը մտել է գերեզմանատան տարածք և կրակ բացել հավաքվածների վրա: Կրակոցների հետևանքով զոհվել էր 4 մարդ, վիրավորվել՝ 7-ը:

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ սպանությունը կատարել է նույն գյուղի բնակիչ Թելման Քալաշյանը։ Նրա նկատմամբ հայտարարվեց հետախուզում։

Լրահոս
0