Սերժ Սարգսյանը հուշել է՝ երբ կունենանք մեր երազանքների Հայաստանը

Բաժանորդագրվեք
НовостиTelegram
ՀՀ նախագահն այցելել է «Բազե» համահայկական երիտասարդական հավաքի մասնակիցներին և ներկայացրել երազանքների Հայաստան ունենալու բանաձևը:

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան Ծաղկաձորում այցելել է Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կազմակերպած «Բազե» համահայկական երիտասարդական հավաքի մասնակիցներին:

Серж Саргсян - Sputnik Արմենիա
Սերժ Սարգսյանին հյուրընկալել են պատանի երկրապահները

Երիտասարդության շրջանում կազմակերպվող աշխատանքների, ինչպես նաև «Բազե» համահայկական երիտասարդական հավաքի հիմնադրման 15-ամյակի կապակցությամբ ՀՀ նախագահի կողմից մի շարք անձինք արժանացել են շնորհակալագրերի:

«Իհարկե, այստեղ դուք անցկացնում եք ձեր ակտիվ հանգիստը՝ խաղում եք, մրցում, ստեղծագործում ու նաև քաղաքական քննարկումներ անցկացնում: Այն, ինչ դուք եք անում, ընկնում է մեր երկրի նոր քաղաքական մշակույթ ստեղծելու մեծ գործի հիմքում: Քանի որ դուք երիտասարդ եք, եռանդով լի ու նաև անմիջական շփումների մեջ, դուք այստեղ սովորում եք բանավիճել, քննարկել, և այդ բանավեճերը չեն վերածվում թշնամանքի: Չափազանց կարևոր հանգամանք է, որ քաղաքական կյանքում տարբեր երևույթների, իրադարձությունների մասին տարբեր կարծիք ունենալը չվերածվի թշնամության»,-ասել է երկրի ղեկավարը:

Նախագահը ճիշտ է համարում կյանքում ու քաղաքականության մեջ փոխզիջումների միջոցով համաձայնության գալը:

«Վստահ եմ, որ ձեզնից շատ-շատերը հիշում են հայտնի մարդու այն ասացվածքը, որ ամենաքաղցր հաղթանակը այն հաղթանակն է, որը ձեռք է բերվել քիչ կորուստներով, քիչ ջանքերով: Հավատացեք, որ դա այսպես է: Ես կցանկանայի, որ երբ արդեն այլ հարցերում անմիջականորեն սկսեք մեծավարի զբաղվել, միշտ լինեք համաձայնության գալու կողմնակիցը: «Ընդդեմ», «հակա» կարգախոսներով որևէ հաջողության անհնար է հասնել»,-ասել է Սերժ Սարգսյանը:

Նախագահը համոզմունք է հայտնել՝ եթե մեր երկրում բոլորն ապրեն սիրով ու կամեցողությամբ, այդ ժամանակ կունենանք մեր երազանքների Հայաստանը:

Լրահոս
0