Իսպանիայի գահակալը կմասնակցի Բարսելոնայի ցույցին

© Sputnik / Sputnik / Кадры с места оцепления в Барселоне
Кадры с места оцепления в Барселоне - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Օրեր առաջ Կատալոնիայում 15 մարդու կյանք խլած ահաբեկչության դեմ խաղաղ երթի են դուրս եկել տասնյակ հազարավոր բնակիչներ: Ցույցին կմասնակցի նաև Իսպանիյի թագավորը:

ԵՐԵՎԱՆ, 26 օգոստոսի-Sputnik. Ավելի քան 16 հազար իսպանացի խաղաղ երթի է դուրս եկել՝ ընդդեմ իրենց երկրում տեղի ունեցած ահաբեկչության: Այս մասին Sputnik Արմենիան տեղեկանում է ֆրանսիական lemonde.fr պարբերականից:

Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոն բոլորին կոչ է արել մասնակցել երթին:

Место оцепления. Теракт в Барселоне - Sputnik Արմենիա
Բարսելոնայում բեռնատարը մխրճվել է մարդկանց բազմության մեջ. կրկին ահաբեկչությո՞ւն

Ցուցարարները բազմաթիվ լեզուներով պաստառներ են պահել իրենց ձեռքում՝ «Ես չեմ վախենում» գրությամբ:

Առավել հետքրքիրն այն է, որ ցույցին կմասնակցի նաև Իսպանիայի թագավոր Ֆիլիպ VI-ը: 1975 թվականից ի վեր նա միակ թագավորն է, որ մասնակցում է նման միջոցառումների:

Ցույցի մասնակիցներին կբաժանվեն կարմիր, դեղին և սպիտակ ծաղիկներ, որոնք խորհրդանշում են Բարսելոնան:

Հիշեցնենք, որ օգոստոսի 17-ին կատալոնական Կամբրիլսում և Բարսելոնայի Լա Ռամբլա փողոցում տեղի ունեցավ ահաբեկչություն: Զոհվեց 15 մարդ, իսկ վիրավորների թիվն անցավ 126-ից: Նրանցից վեցը մինչև օրս հոսպիտալացված են ու գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում:

 

Լրահոս
0