Ադրբեջանի զինապահեստում պայթյուն է որոտացել

© Sputnik / Взрыв на оружейном складе в Азербайджане
Взрыв на оружейном складе в Азербайджане - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ադրբեջանի զինապահեստներից մեկում գրանցված պայթյունին նախորդել է հրդեհը:

ԵՐԵՎԱՆ, 27 օգոստոսի — Sputnik. Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ու ԱԻՆ-ը հաստատել են, որ զինապահեստներից մեկում պայթյուն է որոտացել: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին:

«Կիրակի Ադրբեջանի պաշտպանության նախարարության N զորամասի զինապահեստում հրդեհ է բռնկել, որի հետևանքով տարածքում պայթյուններ են գրանցվել»,- հայտնել են Ադրբեջանի ՊՆ-ից:

Նշվում է, որ դեպքի պատճառները պարզելու և անվտանգության համապատասխան միջոցներ ձեռնարկելու նպատակով զորամասում աշխատում է համապատասխան կառույցների ներկայացուցիչներից կազմված խումբը:

«Այս պահին զոհերի ու տուժածների մասին տեղեկություն չկա»,- հայտնել են գերատեսչությունից:

Ադրբեջանի ԱԻՆ-ն էլ հայտնել է, որ դեպքի վայր է մեկնել մի քանի հրշեջ հաշվարկ:

Русская версия

Լրահոս
0