Մահացել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործիչ Անտոն Աղայանցը

© Личный архив студии "Манкаатум" / Антон Агаянц
Антон Агаянц - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հայաստանի հանրային հեռուստաընկերությունում բազմաթիվ հեռուստատեսային ներկայացումներ բեմադրած, արվեստի վաստակավոր գործիչ Անտոն Աղայանցը մահացել է 77 տարեկանում:

ԵՐԵՎԱՆ, 27 օգոստոսի — Sputnik. Երեկ՝ օգոստոսի 26-ին, մահացել է բեմադրիչ Անտոն Աղայանցը։

Աղայանցը ծնվել է 1940 թվականի հոկտեմբերի 3-ին Լենինգրադում, Հայկական ԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ էր:

1963թվականից աշխատել է Հայաստանի հանրային հեռուստաընկերությունում` բեմադրելով բազմաթիվ հեռուստատեսային ներկայացումներ («Սինյոր Պապագատտո», «Մովսես ապերը», «Քարանձավի բնակիչները» «Երկու տիրոջ ծառա» «Մեռնող Ֆլորան»)։

Դասավանդում էր Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում և Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետում:

Անտոն Աղայանցն ամուսնացած էր հաղորդավարուհի, դերասանուհի Նոննա Զոտովայի հետ։

 

Լրահոս
0