Ֆուտզալ. «Լեոն» հաղթանակ տարավ ՈՒԵՖԱ-ի գավաթի նախնական փուլի բոլոր խաղերում

© Федерация футбола Армении / Армянский клуб "Леон". Футзал
Армянский клуб Леон. Футзал - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հայաստանի չեմպիոն «Լեոն» վաստակած միավորներով անցավ ՈՒԵՖԱ-ի ֆուտզալի գավաթի խաղարկության հիմնական ընտրական փուլ:

ԵՐԵՎԱՆ, 27 օգոստոսի — Sputnik. Կիպրոսում ավարտվեց ՈՒԵՖԱ-ի ֆուտզալի գավաթի խաղարկության նախնական փուլը: Հայաստանի չեմպիոն «Լեոն» հաղթեց բոլոր խաղերում:

F խմբի երրորդ տուրում «Լեոն» 3:1 հաշվով հաղթեց Ուելսի «Ռեքսեմին»: Այս մասին հայտնում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի մամուլի ծառայությունը:

«Լեոյի» կազմում գոլերի հեղինակ դարձան Գոռ Սարգսյանը (2) և Տիգրան Վարդանյանը: Խմբի մյուս խաղում Կիպրոսի «Անորտոսիսը» 10:2 հաշվով առավելության հասավ Մոլդովայի «Կլասիկի» նկատմամբ:

Հայաստանի թիմը, հաղթելով բոլոր երեք խաղերում, վաստակած 9 միավորով անցավ հիմնական ընտրական փուլ:

Լրահոս
0