Հրդեհ Ձագեձոր գյուղի մոտակա սարալանջին

© Sputnik / Nelli Danielyan / Пожар в Хосровском лесу
Пожар в Хосровском лесу - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ձագեձոր գյուղի մոտակա սարալանջին Այրվել է 10 հա խոտածածկ տարածք:

ԵՐԵՎԱՆ, 27 օգոստոսի — Sputnik. Օգոստոսի 26-ին, ժամը 12:23-ին ահազանգ է ստացվել, որ Խուստուփ լեռան ետնամասից ծուխ է նկատվում:

Դեպքի վայր է մեկնել 17 հրշեջ-փրկարար: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը:

Պարզվել է, որ Ձագեձոր գյուղի մոտակա սարալանջին այրվում է խոտածածկույթ, առկա է տարածման վտանգ:

Սահմանվել է հերթապահություն։

Մինչ հրշեջ-փրկարարների՝ դեպքի վայր հասնելը հրդեհն ինքնամարվել է: Այրվել է 10 հա խոտածածկ տարածք:

 

Լրահոս
0