Հենրիխ Մխիթարյանը բազում գոլերի հույս ունի

© AP Photo / Laurent Cipriani / Генрих Мхитарян
Генрих Мхитарян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Անգլիայի Պրեմիեր լիգայի 3-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» հաղթեց «Լեսթերին»: «Կարմիր սատանաների» կազմում հանդիպմանը մասնակցեց Հայաստանի ընտրանու ավագ, կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ով դարձավ գոլային փոխանցման հեղինակ:

ԵՐԵՎԱՆ, 27 օգոստոսի — Sputnik. Պրեմիեր լիգայի 3-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» «Օլդ Թրաֆորդում» ընդունեց «Լեսթերին» և հաղթեց 2:0 հաշվով:

Խաղի հաշիվը բացվեց «կարմիր սատանաների» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի փոխանցումից հետո:

Հանդիպումից հետո Մխիթարյանը գրառում է կատարել սոցցանցերում:

«Հուսով եմ, որ ընթացիկ մրցաշրջանում բազում գոլերի և գոլային փոխանցումների հեղինակ կդառնամ: Առաջ, «Մանչեսթեր Յունայթեդ»»,- գրել է նա:

Նշենք, որ Մխիթարյանը Պրեմիեր լիգայի 2017/18թթ. առաջնության 3 տուրերում դարձել է 5 գոլային փոխանցման հեղինակ:

Լրահոս
0