Фон для радио  - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ

Հայ լինելը մեղադրանք է Թուրքիայում

© AFP 2023 / OZAN KOSE / Баграт Эстукян
Баграт Эстукян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Թուրքիան ազգային գիտակցության հասած քրդերին մեղադրում է հայ լինելու մեջ: «Ակոս» թերթի խմբագրապետ Բագրատ Էստուկյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում վստահեցրեց՝ Թուրքիայում այդ քաղաքականությունը վարում են պետական մակարդակով:
Բագրատ Էստուկյան

«Թուրքիայում զարմանում են, թե ինչպես կարող է պատահել, որ քրդերը, մահմեդական լինելով, դեմ են դուրս եկել իրենց: Այդ պատճառով էլ նրանց մեղադրում են հայ լինելու մեջ»,- ասաց Էստուկյանը:

Նրա խոսքով՝ թուրքերի համար այն ամենը, ինչը ձեռնտու չէ, կապված է հայերի հետ:

Օրեր առաջ տեղեկություն էր հրապարակվել, որ Թուրքիայի Դիարբեքիր նահանգի գյուղերում թուրք հատուկջոկատայինները մտնում են տեղի քրդերի բնակարաններ, տարբեր հարցադրումներով ու ճնշումների ենթարկելով փորձում են պարզել նրանց իրական ազգությունը:

Քաղաքացիական հագուստով թուրք հատուկջոկատայինները քուրդ բնակիչներից մեկի տանը «Աստվածաշունչ» տեսնելով՝ հայերեն ասել են. «Եթե հայ ես, քողարկվելու կարիք չկա, անկեղծ ասա մեզ»:

Դիարբեքիրի Հազզո գյուղում հիմնականում քրդեր են բնակվում, որոնք աջակցում են քրդերի անկախության համար պայքարող Քրդստանի աշխատավորական կուսակցությանը:

Լրահոս
0