Պեղումներ Դադիվանքում` արժեքավոր բացահայտումների սպասումով

© Sputnik / Arpi Beglaryan / Дадиванк, Арцах
Дадиванк, Арцах - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Արցախում գտնվող Դադիվանքի վանական համալիրում պեղումների գործընթաց է սկսվել։

ԵՐԵՎԱՆ, 28 օգոստոսի — Sputnik. Դադիվանքի վանական համալիրի փոքր գմբեթավոր եկեղեցու վերականգման նախագծի շրջանակներում հնագիտական պեղումների գործընթաց է սկսվել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանը։

«Հնագիտական պեղումների գործընթաց ենք սկսել՝ հետաքրքիր և արժեքավոր բացահայտումների սպասումով»,- գրել է Աբրահամյանը:

Դադիվանքը միջնադարյան վանական համալիր է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում (Արցախ)։ Ավանդության համաձայն՝ եկեղեցին հիմնվել է Քրիստոսի առաքյալներից Թադևոսի հետևորդ Դադեի կողմից 1-ին դարում։ Դադիվանքի վերանորոգման շրջանակներում իրականացված պեղումների ընթացքում՝ 2007 թվականի հուլիսի 21-ին, վանական համալիրի եկեղեցիներից մեկի խորանի տակ գտնվել են սուրբ Դադե առաքյալի մասունքները։ Գտնվել է նաև մեկ այլ դամբարան, որը հայկական քրիստոնեական ավանդույթներին բնորոշ չէ. այնտեղ թաղված մարդը նստած է աթոռին, վերջինս այժմ Ստեփանակերտի թանգարանում է։ 9-րդ դարում կառուցվել են վանական համալիրի առաջին կառույցները՝ ի դեմս սուրբ Դադիի միանավ վանքի։

Լրահոս
0