Фон для радио  - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ

Փաստաբանները մինչև վերջ սատարելու են Մարինե Թովմասյանին

© Sputnik / Asatur Yesayants / Ара Зограбян в гостях у радио Sputnik Армения
Ара Зограбян в гостях у радио Sputnik Армения - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է փաստաբան Մարինե Թովմասյանի նկատմամբ կիրառվող ճնշումներին։
Արա Զոհրաբյան

Զոհրաբյանը քննադատել է փաստաբան Մարինե Թովմասյանի տան դիմաց քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարիի կազմակերպած ակցիան:

«Այն ինչ կատարվում է փաստաբան Մարինե Թովմասյանի նկատմամբ (բնակության վայրում պիկետ, պատիվն արատավորող լուսանկարների տարածում), անթույլատրելի է բոլոր տեսակետներից: Չի կարելի թույլ տալ, որ փաստաբանին՝ իր մասնագիտական գործունեության կապակցությամբ ճնշման ենթարկեն և կապ չունի ճնշումը պետական մարմինների կողմից է, թե հասարակության որոշ հատվածների»,- ասել է Զոհրաբյանը:

Ըստ նրա` փաստաբան Մարինե Թովմասյանի նկատմամբ ճնշման նախաձեռնության հեղինակների հետևից գործող կամ այս ճնշումներից հաճույք ստացող որոշ փաստաբաններ լավ չեն պատկերացնում, որ այս վատ նախադեպից առաջինը իրենք են տուժելու:

«Վաղը կարող են ձեր գործերով հակառակորդ կողմի հարազատները բողոքի ակցիաներ կազմակերպել ձեր բնակավայրերում և ձեզ վարկաբեկել, ինչը մեր մասնագիտությունը կդարձնի խոցելի»,- նշում է Փաստաբանների պալատի նախագահը:

Լրահոս
0