Մանչեսթերի հարձակվող Մարկուս Ռեշֆորդը գովել է Հենրիխ Մխիթարյանին

© AFP 2023 / Sergei SUPINSKY / Генрих Мхитарян
Генрих Мхитарян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Մարկուս Ռեշֆորդը շնորհակալ է Հենրիխ Մխիթարյանին։

ԵՐԵՎԱՆ, 28 օգոստոսի — Sputnik. Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Մարկուս Ռեշֆորդը գովեստի խոսքեր է ասել հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հասցեին: Նա իր երախտագիտությունն է հայտնել Մխիթարյանին պրեմիեր լիգայի երրորդ տուրում «Լեսթերին» հաղթելուց հետո (2:0)։

Генрих Мхитарян - Sputnik Արմենիա
Հենրիխ Մխիթարյանը մտադիր է «Մանչեսթեր Յունայթեդին» վերադարձնել նախկին փառքը

Այս մասին տեղեկացնում է MUTV-ն:

Հիշեցնենք, որ «Լեսթերի» հետ հանդիպման ընթացքում հայ կիսապաշտպանի փոխանցումից հետո անգլիացի հարձակվողը բացել էր հանդիպման հաշիվը:

«Կատարյալ գնդակ էր, որը բերեց գոլին, այդքան էլ շատ բան չունեի անելու: Մխիթարյանը մեծ ուժով հարվածեց գնդակին, ինչի պատճառով պաշտպանները չհասցրեցին տեսնել այն և հեռացնել: Հենց այդպիսի փոխանցումը բերեց գոլին»- ասել է Ռեշֆորդը։

Հիշեցնենք, որ երեք խաղում Մխիթարյանը կատարել է 5 գոլային փոխանցում՝ կրկնելով Պրեմիեր լիգայի ռեկորդը:

Լրահոս
0