Պայթյուն և հրդեհ` «Նաիրիտ» գործարանում

© Sputnik / Asatur Yesayants / Пожар на заводе "Наирит"
Пожар на заводе Наирит - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Պայթյուն է որոտացել և հրդեհ է բռնկվել «Նաիրիտ» գործարանի տարածքում։

ԵՐԵՎԱՆ, 28 օգոստոսի — Sputnik. Օգոստոսի 28-ին, ժամը 13:10-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի «Նաիրիտ» գործարանի տարածքում: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։

Հրդեհի բարդության «թիվ 3» կանչով դեպքի վայր է մեկնել վեց մարտական հաշվարկ:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Shamshyan.com–ի տեղեկություններով պայթել է «Նաիրիտ 1» գործարանի ռեզերվուարներից մեկը, ինչի հետևանքով էլ առաջացել է խոշոր հրդեհ։ Ծուխն ու կրակը տեսանելի են մի քանի կիլոմետրից։

Sputnik Արմենիայի նկարահանող խումբն այս պահին գտնվում է դեպքի վայրում։ Ավելի ուշ կներկայացնենք տեղի ունեցածի մանրամասները։

Լրահոս
0