«Նաիրիտ» գործարանի պայթյունի պատճառ կարող էր հանդիսանալ բարձր ջերմաստիճանը

© Sputnik / Asatur Yesayants / Пожар на заводе "Наирит". Валерий Багиян
Пожар на заводе Наирит. Валерий Багиян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Sputnik Արմենիայի նկարահանող խումբը «Նաիրիտ» գործարանի տարածքում է, որտեղ այսօր հրդեհ է բռնկել։ ԱԻՆ ճառագայթային քիմիական կենսաբանական մոնիթորինգի բաժնի պետ Վալերի Բագիյանը մանրամասներ է ներկայացրել դեպքի վայրից։
Վալերի Բագիյան

Ժամը 15:00-ի դրությամբ «Նաիրիտ» գործարանի տարածքում բռնկված հրդեհի մարման աշխատանքներում ներգրավված են մեկ ավտոսանդուղք և 11 մարտական հաշվարկ, որոնցից երկուսը՝ «Նաիրիտ» գործարանի հրշեջ-ջոկատից: Դեպքի վայրում է նաև ՓԾ Ճառագայթային, քիմիական և կենսաբանական իրավիճակների մոնիտորինգի խումբը:

Հրդեհ Նաիրիտ գործարանում - Sputnik Արմենիա
Հրդեհ Նաիրիտ գործարանում

Նախնական տվյալով` հրդեհի վայրում այրվում է լաքէթինոլ նյութը: Դեպքի վայրից հաղորդել են, որ այրվող նյութից վտանգավոր արտանետումներ չկան, բնակչությանը վտանգ չի սպառնում:

Մարման աշխատանքներն իրականացնում են փրփուրով։ Լրագրողներին բաժանել են համապատասխան դիմակներ` վտանգներից խուսափելու համար։ Լրագրողներից մեկը ծխից վատացել է և այս պահին գտնվում է շտապօգնության մեքենայում, բժիշկների հսկողության տակ։

Նախնական տվյալներով` պայթյունի պատճառ կարող էր հանդիսանալ բարձր ջերմաստիճանը։

Նշենք, որ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն այսօր` ժամը 13:10-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի «Նաիրիտ» գործարանի տարածքում պայթյունի ձայն է լսվել և հրդեհ է բռնկվել:

Լրահոս
0