Ուշուիստ Կարապետ Թևոսյանն անցել է կիսաեզրափակիչ

© Предоставлено ARMNOC / Ուշուիստ Կարապետ Թևոսյանն անցել է կիսաեզրափակիչ
Ուշուիստ Կարապետ Թևոսյանն անցել է կիսաեզրափակիչ - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ամառային 29-րդ համաշխարհային ուսանողական խաղերի քառորդ եզրափակչում Թևոսյանը հաղթել է Բելառուսի ներկայացուցիչ Եվգենի Սլիպցովին:

ԵՐԵՎԱՆ, 28 օգոստոսի — Sputnik. Թայվանի Թայփեյ քաղաքում ընթացող ամառային 29-րդ համաշխարհային ուսանողական խաղերում 70 կգ քաշային կարգում հանդես եկեղ ուշուիստ Կարապետ Թևոսյանն  անցել է կիսաեզրափակիչ և առնվազն բրոնզե մեդալ է ապահովել։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՀԱՕԿ մամուլի ծառայությունը։

Քառորդ եզրափակչում Թևոսյանը հաղթել է Բելառուսի ներկայացուցիչ Եվգենի Սլիպցովին: Նրանց մրցավեճի առաջին ռաունդում Բելառուսը հաշվի մեջ առաջ է եղել՝ 1:0: Սակայն ընդմիջումից հետո Կարապետը բացահայտ առավելություն է ստացել եւ մրցակիցը ստիպված հրաժարվել է մարտը շարունակելուց:

Այսօր Թևոսյանը կիսաեզրափակչում կմրցի իրանցի Ջաֆար Շիրզադեհի հետ: Հայաստանի երկրորդ ուշուիստը՝ Հայկ Գասպարյանը (60կգ), դուրս է մնացել մրցանակային տեղի համար պայքարից։

Ավելի վաղ, ջրացատկորդ Վլադիմիր Հարությունյանին չէր հաջողվել 10 մ անհատական աշտարակացատկ մրցաձեւում անցնել եզրափակիչ։ Նա վաստակել էր 342,60 միավոր։

Լրահոս
0