«Խոսրովի անտառի» տարածքում էլեկտրահարված կարմրախայտեր են հայտնաբերվել

© Sputnik / Karen Yepremyan / Пожар в Хосровском лесу.
Пожар в Хосровском лесу. - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
«Խոսրովի անտառ» արգելոցի հատուկ պահպանվող տարածքում որսագողերն աննախադեպ քանակի «կարմրախայտ» տեսակի ձուկ են որսացել էլեկտրահարման միջոցով։

ԵՐԵՎԱՆ, 28 օգոստոսի — Sputnik. «Խոսրովի անտառ» պետական արգելոցի և ՀՀ բնապահպանության նախարարության մյուս ստորաբաժանումների աշխատակիցները, հրդեհված տարածքներում հետմարման աշխատանքների ընթացքում, իրականացրել են դիտարկումներ հատուկ պահպանվող տարածքի բոլոր տեղամասերում: Այս մասին հայտնում է բնապահպանության նախարարությունը։

«Օգոստոսի 28-ին, ժամը 02:30-ին արգելոցի տարածքի Կաքավաբերդ տեղամասով անցնող ճանապարհին նկատել են «Նիվա» մակնիշի սպիտակ գույնի ավտոմեքենա, որում հայտնաբերվել է «կարմրախայտ» տեսակի 533 հատ ձուկ, մեկ մարտկոց, երկու հոսանքի ձևափոխիչ և ձկնորսական այլ պարագաներ: Մեքենայում եղել են ՀՀ Կոտայքի մարզի Գառնի գյուղի բնակիչներ, 1978թ. ծնված Ն. Վ.-ն և 1977թ. ծնված Վ. Պ.-ն»,- նշված է հաղորդագրության մեջ:

Փաստի մասին տեղեկացվել է ՀՀ ոստիկանության Արարատի տարածքային բաժին: ՀՀ բնապահպանության նախարարության և ոստիկանության աշխատակիցները հաշվառել են առգրավված ձուկն ու որսամիջոցները: Հաշվարկվում է շրջակա միջավայրին հասցված վնասի չափը:

Նախնական տվյալներով` ձկնորսությունն իրականացվել է առանց ձկնորսության թույլտվության և անթույլատրելի եղանակով` էլեկտրահարման միջոցով: Ոստիկանության հետ համատեղ կազմվել են արձանագրություններ, նյութեր և փոխանցվել քննչական մարմիններին` համապատասխան քննություն իրականացնելու նպատակով: Քննության արդյունքում կհստակեցվեն իրավախախտման վայրը և իրավախախտների ամբողջական շրջանակը:

Լրահոս
0