Կրասնոդարի ողբերգության զոհերի թիվն ավելացել է ևս մեկով

© Фото: МЧС РФ / Автобус съехал с пирса в Краснодарском крае
Автобус съехал с пирса в Краснодарском крае - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Կրասնոդարի երկրամասում ավտոբուսի վթարի զոհերի թիվը հասել է 19-ի։

ԵՐԵՎԱՆ, 28 օգոստոսի — Sputnik. Հիվանդանոցում մահացել է Կրասնոդարի երկրամասում բանվորներ տեղափոխող ավտոբուսի վթարի հետևանքով վիրավորներից մեկը, այսպիսով՝ զոհերի թիվը հասել է 19-ի: Այդ մասին հայտնում ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով երկրամասի արտակարգ ծառայություններում ունեցած աղբյուրին:

«Ավտոբուսի ընկնելու հետևանքով զոհվել է 19 մարդ, վիրավորներից մեկը մահացել է բուժհաստատությունում։ Հիվանդանոցում է մնում 19 մարդ»,- ասել է գործակալության զրուցակիցը:

Նշվում է, որ ՌԴ Կրասնոդարի երկրամասում տեղի ունեցած վթարի պատճառն ավտոբուսի արգելակների անսարքությունն է եղել:

Ինչպես հայտնել է Ռուսաստանի քննչական կոմիտեն, դատարանը կալանավորել է շրջված ավտոբուսի վարորդ Կարապետ Միքայելյանին, ինչպես նաև անհատ ձեռներեց Յուրի Վեչերաձեին:

Спасатели МЧС России на месте ДТП в Краснодарском крае - Sputnik Արմենիա
Կրասնոդարի ողբերգական ավտովթարի պատճառը հայտնի է. վարորդը հայ է

Հարուցվել է քրեական գործ՝ «Տրանսպորտային միջոցների շահագործման կանոնների խախտման» և «Անվտանգության պահանջներին չհամապատասխանող ծառայությունների տրամադրման» մասին հոդվածներով:

Հիշեցնենք, որ պատահարը տեղի էր ունեցել օգոստոսի 25-ին՝ տեղի ժամանակով ժամը 8:20-ին, Կրասնոդարի երկրամասի Տեմրյուկի շրջանում: Ավտոբուսում եղել են «Таманьнефтегаз» ընկերության բանվորները: Ավտոբուսը, որում եղել է 50 մարդ, կամրջի վրայից ընկել է ջուրը:

Լրահոս
0