Фон для радио  - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ

Թուրքահայերի մեջ հայախոսների թիվը տարեցտարի նվազում է. Էստուկյան

© AFP 2023 / OZAN KOSE / Баграт Эстукян
Баграт Эстукян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
«Ակոս» թերթի հայերեն էջի խմբագիր Բագրատ Էստուկյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում խիստ մտահոգություն հայտնեց Ստամբուլում հայկական նախակրթարանների փակման և հայկական որոշ դպրոցներում էր 1–ին դասարանների բացակայության հետ կապված։
Բագրատ Էստուկյան

«Առաջ ծնողները նախընտրում էին գոնե նախակրթարանը հայկական ուղարկել, հիմա նաև նախակրթարանն են օտար ընտրում։ Օտար նախակրթարան և օտար դպրոց ուղարկելու միտում կա։ Իսկ դա քաղքենիությունից է գալիս: Որովհետև մեր դպրոցները ժամանակակից ուսում են տալիս աշակերտներին։ Ուղղակի վերջին տասնյակներում հայերենից հեռանալու մարմանջ կա հայկական գաղութներում»,–ասում է Էստուկյանը։

Նրա խոսքով` Թուրքիայի հայերի մեջ հայախոսների թիվը տարեցտարի նվազում է։

Լրահոս
0