00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
10 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
11 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
17:51
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Աբովյան time
On air
18:14
41 ր
18:56
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արցախի միջադեպից հետո արդյո՞ք Իսրայելը կասեցրել է ԱԹՍ–երի մատակարարումն Ադրբեջանին

© AP Photo / Dan BaliltyИзраильский солдат с израильским беспилотником во время военных учений
Израильский солдат с израильским беспилотником во время военных учений - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Զենքի մատակարարման ժամանակավոր դադարեցումը վերաբերում է 20 միլիոն դոլար արժողությամբ Orbitier K1 անօդաչուներին։

ԵՐԵՎԱՆ, 29 օգոստոսի — Sputnik. Aeronautics իսրայելական ընկերությունը բորսային կոմյունիկե է հրապարակել, որի համաձայն արտահանումը հսկող բաժինը պաշտպանության նախարարությունում «ժամանակավոր արգելափակել է կարևոր հաճախորդին 20 միլիոն դոլարի Orbitier K1 ԱԹՍ–երի մատակարարման գործարքը», – հայտնում է Newsru.co.il հարթակը։

Կոմյունիկեում գրում են, որ մատակարարումները պետք է իրականացվեին 2017-2018 թվականներին։ 2016 թվականին անհայտ հաճախորդի գնումները կազմել էին այդ ընկերության եկամտի 20%–ը, իսկ 2015–ին` 18%–ը։

Израильский беспилотник Heron - Sputnik Արմենիա
Անօդաչուներն Արցախի երկնքում. հերթական սադրանք, թե՞ ռազմական հնարք

Ընկերությունը հաճախորդի անունը չի նշում` միաժամանակ գրելով, որ այն Moody's ընկերության վարկածով Ba վարկանիշ ունի, որի հետ Իսրայելը սերտ տնտեսական կապերի մեջ է, հայտում է Bizportal–ը։

Բացի այդ` տվյալ երկրում է գտնվում ԱԹՍ–երի պահուստային մասերի գործարանը` Aeronautics–ի լիցենզիայով։

Aeronautics-ի հաճախորդներից միայն Սերբիան և Ադրբեջանն ունեն Ba վարկանիշ, իսկ այդ երկրներից միայն Ադրբեջանում ընկերության գործարան կա: Բայց Ադրբեջանի անունն ուղղակիորեն չի նշվում։

Sputnik Արմենիան մեկնաբանությունների համար դիմել է Իսրայելի պաշտպանության նախարարություն։ Նյութի հրապարակման պահին նրանցից պատասխան դեռևս չկար։

Ավելի վաղ հայտնում էին, որ 2017 թվականի սկզբին «AZAD սիսթեմսը» սկսել է արտադրել «Զարբա» զինատեսակը։ Ըստ էության` խոսքը Orbitier K1–ի մասին է։

Արգելափակման մասին տեղեկությունը հայտնվել է իսրայելական լրատվամիջոցներում Ադրբեջանում ԱԹՍ–երի փորձարկումների սկանդալից հետո։ Maariv–ը հայտնել է, որ համաձայն Իսրայելի պաշտպանության նախարարության`իսրայելական սպառազինման մատակարարներն իրավունք չունեն ուղիղ կամ անուղղակի ձևով մասնակցելու ուրիշ երկրների տարածքում իրականացվող ռազմական գործողություններին, եթե չկա պաշտպանության նախարարության հատուկ կարգադրություն, որը բավականին հազվադեպ է տրվում։

Ара Папян - Sputnik Արմենիա
Պապյան. Իսրայելի քաղաքացիները մասնակցել են ապրիլյան պատերազմին

Միջադեպը մոտ երկու ամիս առաջ է տեղի ունեցել, երբ Բաքու էր ժամանել Aeronautics Defense Systems–ի պատվիրակությունը` Orbitier K1 անօդաչու թռչող սարքերի մատակարարման մասին գործարքը քննարկելու նպատակով։ Հայտնում են, որ ադրբեջանական զինվորականները խնդրել են, որպեսզի նոր տեխնիկայի հնարավորությունները ցուցադրվեն հայկական բանակի դեմ իրական ռազմական գործողությունների ընթացքում ու մերժում են ստացել։

Orbitier K1 անօդաչու թռչող սարքը աշխատում է 100 կմ հեռավորության, մինչև 5500 մետր բարձրության վրա և 130 կմ/ժ արագությամբ։ Թիրախին հարվածում է 2,5 կիլոգրամանոց մարտական զանգվածով, որի պայթյունի հետևանքով 25 մետր շառավղով բեկորային փոշի է առաջանում։ Պայթյունը կարող է իրականացվել օդից, ժամանակավոր հետաձգմամբ և թիրախի հետ շփմամբ։ ԱԹՍ–ն թռչում է ինքնանետիչի օգնությամբ, վայրէջք է կատարում օդապարիկի ու փչովի խցիկի օգնությամբ։

Լրահոս
0