Ելենա Եսենինան բացահայտել է գաղտնիքը․ ո՞վ է նրա հայտնի երգի առեղծվածային Աշոտը

Բաժանորդագրվեք
«Աշոտ» հայտնի երգի կատարողը պատմել է իր ոգեշնչման աղբյուրի մասին։

ԵՐԵՎԱՆ, 29 օգոստոսի — Sputnik. «Աշոտ» հոլովակի շնորհիվ համացանցի հերոս դարձած Աշոտը դեռ չգիտի դրա մասին, Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց դերասանուհի ու երգչուհի Ելենա Եսենինան։

«Աշոտը իմ ֆեյսբուքյան հետևորդներից է, ուղիղ եթերներից մեկի ժամանակ հա ակտիվ աջակցում էր ինձ ու բազում հարցեր տալիս, և ահա ծնվեց այս գաղափարը․․․ Նա դեռ չգիտի, որ ակամայից համացանցի հերոս է դարձել», — ասում է Եսենինան։

Երգչուհին նամակագրություն է վարում նրա, ինչպես նաև շատ այլ Աշոտների հետ։

Гагик Езакян и Ачи Пурцеладзе-Армянин и Грузин(2017) - Sputnik Արմենիա
Հայ-վրացական տեսահոլովակը ցնցել է համացանցը և հիթ է դառնում

«Դա դեռ թող գաղտնիք մնա․․․ Ես նրան անպայման կասեմ։ Բայց մի քիչ ավելի ուշ», — ասաց Ելենան։

Նա խոստովանում է, որ «Աշոտ» երգի՝ համացանցում մեծ տարածում գտնելուց հետո, նա իր արվեստի մասին շատ ջերմ խոսքեր է լսում։ Դա թևավորում է երգչուհուն, սպիտում կրկին գրել։

«Լավ մարդիկ ինձ ոգևորում են, ես Աշոտ անունով շատ մարդկանց հետ եմ ծանոթացել։ Չէի մատծում, որ այդ անունն այդքան տարածված է: Ես շնորհակալ եմ, որ այդ երգի շնորհվին հայ հանդիսատեսը ճանաչեց ինձ, շնորհակալ եմ միասնականության համար»,- նշել է Ելենան։

Մի քանի հազար մարդ ուղղակի, հրաշքով տարածել է նրա հոլովակը։ Մինչ այդ նա չէր հավատում ու մտածում էր, որ այդպիսի բաներ միայն գումարով են արվում։

«Գլխումս միշտ բազում բանաստեղծություններ, երգեր ու ներկայացումներ կան։ Թե ինչ կծնվի վաղը, կախված է այն բանից՝ ով կամ ինչը կդառնա իմ ոգեշնչման աղբյուրը․․․Ամենակարևորը ոգևշնչվելու ունակությունը չկորցնելն է», — ասում է Ելենան։

«Աշոտ» երգի հեղինակ Ելենա Եսենինան տեսանյութ է նկարահանել, որտեղ նա բանաստեղծություն է կարդում՝ նվիրված Հայաստանին ու իր երգի հերոս Աշոտին։

Մի շաբաթ առաջ Ելենան հատուկ Sputnik Արմենիայի համար հոլովակ էր ձայնագրել՝ հայտարարելով #АшотпозвониЛеночке ֆլեշմոբի մեկնարկի մասին ու առաջարկելով ձայնագրել սեփական հոլովակը։

Ելենա Եսենինան երիտասարդ երգչուհի, բանաստեղծուհի ու երգահան է, որն իր արվեստում համատեղում է փոփ ու ժողովրդական երաժշտության տարրերը։ Նա մի քանի հեղինակավոր մրցույթների դափնեկիր է, համագործակցել է հայտնի կատարողների հետ։

 

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала