Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է Երևանի փողոցներն անվանափոխելու «Ելքի» տարբերակները

© Sputnik / Asatur YesayantsНикол Пашинян
Никол Пашинян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Երևանի ավագանու «ԵԼՔ» խմբակցությունը երևանյան մի շարք փողոցներն անվանափոխելու առաջարկները ներկայացրել է ավագանու օրակարգում ընդգրկելու համար։

ԵՐԵՎԱՆ, 29 օգոստոսի — Sputnik. ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում ներկայացրել է Երևանի փողոցներն անվանափոխելու տարբերակները։

Ըստ այդմ` Երևանի Կասյան փողոցն առաջարկվում է անվանափոխել Վազգեն Առաջին Վեհափառի անունով, Անաստաս Միկոյան փողոցը` Քըրք Քըրքորյանի անունով, Ֆրունզե փողոցն անվանափոխել Ապրիլյան Հերոսների փողոց, Ամիրյան փողոցն անվանափոխել Վռամշապուհ արքայի անունով։

«Ի դեպ, 90-ականների սկզբին փողոցն արդեն իսկ անվանափոխված է եղել Վռամշապուհ արքայի անունով»,- նշել է Փաշինյանը։

Առաջարկի համաձայն` Երևանի Լենինգրադյան փողոցը պետք է անվանափոխվի Լեոնիդ Ազգալդյանի անունով, Իսակովի պողոտան Լենինգրադյան փողոցին միացնող փողոցը` Մոնթե Մելքոնյանի անունով։

Երևանի ավագանում «Ելք» խմբակցությունը առաջարկներն արդեն ներկայացրել է ավագանու օրակարգում ընդգրկելու համար։

Լրահոս
0