Էրեբունիում աղջկան պատանդ պահող տղամարդը մահացել է դիպուկահարի կրակոցից

© Sputnik / Asatur Yesayants / Էրեբունիում աղջկան պատանդ պահող տղամարդը մահացել է դիպուկահարի կրակոցից
Էրեբունիում աղջկան պատանդ պահող տղամարդը մահացել է դիպուկահարի կրակոցից - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
«Էրեբունի» բժշկական կենտրոնում մահացել է աղջկան պատանդ պահող տղամարդը։

ԵՐԵՎԱՆ, 29 օգոստոսի — Sputnik. Քիչ առաջ ոստիկանները դիպուկահարի միջոցով վիրավորել են Էրեբունի վարչական տարածքի բիլիարդանոցներից մեկում աղջկան պատանդ պահող տղային։

Այս լուրը Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատեցին ՀՀ ոստիկանությունից։

Նրանց տեղեկություններով՝ վնասազերծվածը «Էրեբունի» բժշկական կենտրոնում մահացել է։

Հիշեցնենք` ժամեր առաջ Երևանի Էրեբունի վարչական շրջանի բիլիարդանոցներից մեկում մի տղամարդ պատանդ էր վերցրել մի աղջկա և սպառնում է սպանել նրան։ Նշված շինության ապակիներն ամբողջովին փշրված են, գույքը՝ ջարդված։

Լրահոս
0