Հայաստանի հավաքականը` Մխիթարյանի գլխավորությամբ, պատրաստվում է առաջիկա խաղերին

© Sputnik / Asatur Yesayants / Национальная сборная Армении по футболу. Матч между сборными Армении и Казахстана
Национальная сборная Армении по футболу. Матч между сборными Армении и Казахстана - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը պատրաստվում է Աշխարհի 2018 թ. առաջնության Ռումինիա-Հայաստան և Հայաստան-Դանիա հանդիպումներին։

ԵՐԵՎԱՆ, 29 օգոստոսի — Sputnik. Հայաստանի ազգային հավաքականը սկսել է առաջիկա խաղերին նախապատրաստվել Ֆուտբոլի ակադեմիայում։ Այս մասին հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։

Հավաքականի կազմում 24 ֆուտբոլիստ է ընդգրկվել, թիմի ավագը Հենրիխ Մխիթարյանն է։

Սեպտեմբերի 1-ին՝ ժամը 22:45-ին՝ Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստի «Արենա Նացիոնալա» մարզադաշտում, կկայանա Աշխարհի 2018 թ. առաջնության Ռումինիա-Հայաստան հանդիպումը, իսկ սեպտեմբերի 4-ին՝ ժամը 20:00-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում՝ Աշխարհի 2018 թ. առաջնության ընտրական փուլի Հայաստան-Դանիա հանդիպումը:

Լրահոս
0