Գարեգին Նժդեհի բրոնզաձույլ կիսանդրու հսկողությունը կուժեղացվի

© Photo: Anna Babajanyan / Памятник Гарегину Нжде в Сюнике обстреляли
Памятник Гарегину Нжде в Сюнике обстреляли - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Սյունիքում Գարեգին Նժդեհի բրոնզաձույլ կիսանդրու և հարակից տարածքի հսկողությունը կուժեղացվի։ Սյունիքի մարզպետի մամուլի խոսնակ Վազգեն Սաղաթելյանը հրապարակել է Նժդեհի կիսանդրու լուսանկարները, որոնցում երևում են կրակոցների հետքերը կան:

ԵՐԵՎԱՆ, 29 օգոստոսի — Sputnik. Օրերս անհայտ անձիք կրակել էին Սյունիքի մարզի Խուստուփ լեռան վրա տեղադրված Գարեգին Նժդեհի բրոնզաձույլ կիսանդրուն։ Այս մասին Facebook սոցիալական ցանցի իր էջում գրել է Սյունիքի մարզպետի մամուլի խոսնակ Վազգեն Սաղաթելյանը՝ հրապարակելով Նժդեհի բրոնզաձույլ կիսանդրու լուսանկարները, որոնցում երևում է, որ գլխի շրջանում կրակոցների հետքեր կան:

«Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանի կարգադրությամբ ստեղծվել է հատուկ հանձնաժողով, որն ուսումնասիրել է հուշակոթողի և հարակից տարածքի պահպանության վիճակը, մարզպետին ներկայացրել առաջարկություններ կիսանդրու վերականգման և հարակից տարածքի պահպանության ուղղությամբ, որից անմիջապես հետո սկսվել են վերականգնման աշխատանքները:

Այժմ Նժդեհի արձանն ունի արժանավայել տեսք։ Վանդալիզմի նման դրսևորումներից խուսափելու նպատակով մարզպետը հանձնարարել է համապատասխան մարմիններին ուժեղացնել Գարեգին Նժդեհի բրոնզաձույլ կիսանդրու և հարակից տարածքի հսկողությունը»,-նշել է մարզպետի խոսնակը:

Լրահոս
0