Ինչու է Նարինե Աբգարյանը երևանյան ամառն առանձնահատուկ համարում

Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հայտնի գրող Նարինե Աբգարյանն ապրում է Մոսկվայում, բայց հաճախ է լինում հայրենիքում։ Նա կարծում է, որ Երևանը գիտի իրական գեղեցկության արժեքը։ Մայրաքաղաքը ոգեշնչել է Աբգարյանին, և նա Երևանի մասին փոքրիկ պատմվածք է ներկայացրել ընթերցողներին։

ԵՐԵՎԱՆ, 29 օգոստոսի — Sputnik. Հայտնի գրող, «Յասնայա Պոլյանա» գրական մրցանակի դափնեկիր Նարինե Աբգարյանը Facebook-ի իր էջում նկարագրել է երևանյան ամառն ու մոտալուտ աշնան զգացողությունը։

Հավատարիմ մնալով իր ոճին` նա նրբորեն ներկայացրել իր զգացողությունները։ Հինգ ժամվա ընթացքում գրողի գրառումը դիտել է շուրջ երկու հազար մարդ։

Наринэ Абгарян - Sputnik Արմենիա
Նարինե Աբգարյան. «Ադրբեջանցի ընթերցողները շնորհակալություն են հայտնում ինձ»

«Ամառն անհոգ է, թեթևամիտ-սրընթաց, ու ամռան մեջ ուրախությունն այնքան շատ է, որ հերիքելու է կյանքի մնացած մասի համար։ Բայց ավտոտնակների թիթեղյա տանիքներին բազմերանգ լվացված գորգեր են փռվել, ասես տերևաթափ լինի`դեղին, կապույտ, ծիրանագույն։ Շուտով, շատ շուտով աշուն է», — գրում է Աբգարյանը։

Նրա կարծիքով` Երևանը գիտի իրական գեղեցկության գաղտնիքը։

«Ընթրիքին քաղցրահամ թուզ, այծի փափուկ պանիր, մի փոքր չոր գինի` հին սև ու սպիտակ ֆիլմի ներքո, որում սիրահարված Բոգարտը Փարիզ է մեկնում Հեփբերնի հետևից։ Միամիտ ու հիասքանչ, միաժամանակ մոռացված աշխարհ, որին եթե պիտի վերադառնաս, ապա դա պիտի անես Երևանում. այս քաղաքը զարմանալիորեն կարողանում է համահունչ լինել այն ամենին, ինչը սովորաբար պահվում է հոգում ու սրտում։ Այս քաղաքը գիտի իրական գեղեցկության գաղտնիքը», — գրել է Նարինեն։

Նարինե Աբգարյանն այժմ Երևանում է։ Նա Հայաստան է եկել իր «Երկնքից ընկավ երեք խնձոր» գրքի հայերեն տարբերակի շնորհանդեսի կապակցությամբ։ Գիրքը թարգմանվել է նաև ռուսերեն, էստոներեն, ֆրանսերեն և անգլերեն։ Հենց այս գրքի համար է նա 2016 թվականին «Յասնայա պոլյանա» մրցանակի արժանացել «XXI դար» անվանակարգում։

Լրահոս
0