Էրեբունիում տղամարդը պատանդ է վերցրել մի աղջկա և սպառնում է սպանել նրան

© Sputnik / Asatur Yesayants / Էրեբունիում տղամարդը պատանդ է վերցրել մի աղջկա և սպառնում է սպանել նրան
Էրեբունիում տղամարդը պատանդ է վերցրել մի աղջկա և սպառնում է սպանել նրան - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Էրեբունի վարչական շրջանում գտնվող բիլիարդանոցներից մեկում մի տղամարդ մի աղջկա պատանդ է պահել և սպառնում է, որ կսպանի նրան։

ԵՐԵՎԱՆ, 29 օգոստոսի — Sputnik. Երևանի Էրեբունի վարչական շրջաններից մեկի բիլիարդանոցներից մեկում մի տղամարդ պատանդ է վերցրել մի աղջկա և սպառնում է սպանել նրան։ Այս լուրը Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատեցին Ոստիկանությունից։

Նշված շինության ապակիներն ամբողջովին փշրված են, գույքը՝ ջարդված։ Այս պահին դեպքի վայրում են մեծ թվով իրավապահներ։

Այնտեղ են նաև Երևանի 1-03 շտապօգնության ծառայողները, ինչպես նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի քննիչներ և ճանապարհային ոստիկաններ։

 

Լրահոս
0