Հայաստանի զինված ուժերի ՀՕՊ զորքերի ստորաբաժանումները կմեկնեն Ռուսաստան

© Sputnik / Asatur YesayantsРепетиция парада к 25-й годовщине независимости Армении
Репетиция парада к 25-й годовщине независимости Армении - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
ՀՕՊ զորքերի ստորաբաժանումները մասնակցում են «Մարտական ընկերակցություն-2017» համատեղ զորավարժությանը:

ԵՐԵՎԱՆ, 29 օգոստոսի — Sputnik. ՀՀ զինված ուժերի ՀՕՊ զորքերի ստորաբաժանումները Ռուսաստանի Դաշնությունում մասնակցում են Աստրախանի «Աշուլուկ» զորավարժարանում անցկացվող «Մարտական ընկերակցություն-2017» մարտական հրաձգությամբ համատեղ զորավարժությանը: Այս մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

Ստորաբաժանումները մասնակցում են ԱՊՀ մասնակից պետությունների հակաօդային պաշտպանության միավորված համակարգի զորքերի համատեղ միջոցառումների 2017թ. պլանի համաձայն։

Հայկական ստորաբաժանումները զորավարժություններին կմասնակցեն օգոստոսի 29-ից մինչև սեպտեմբերի 7-ը։

 

Լրահոս
0