00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ի՞նչ պետք է քարոզեն Հայաստանի ու Ադրբեջանի հոգևոր առաջնորդները

© Официальный сайт Московского ПатриархаТрехсторонняя встреча религиозных лидеров России, Азербайджана и Армении
Трехсторонняя встреча религиозных лидеров России, Азербайджана и Армении - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Սեպտեմբերին Ռուսիո պատրիարքի նախաձեռնությամբ հանդիպելու են Հայաստանի և Ադրբեջանի հոգևոր առաջնորդները։ ԱԺ նախկին պատգամավոր Թևան Պողոսյանը միայն մի դեպքում հաջողված կհամարի հանդիպումը` եթե ամեն մեկն իր երկիր վերադառնալիս սեր քարոզի։

ԵՐԵՎԱՆ, 30 օգոստոսի–Sputnik, Գոհար Սարգսյան. Հայաստանի և Ադրբեջանի հոգևոր առաջնորդների առաջին հանդիպումը տեղի է ունեցել 1993 թվականին։ Վերջինն էլ 2011 թվականին էր։ Ինչպես դեպքերի և իրադարձությունների հաջորդականությունը ցույց տվեց, այդ հանդիպումները մեծ ազդեցություն չունեցան ԼՂ հակամարտության ու տարածաշրջանային խաղաղության տեսանկյունից։ «Ի՞նչ չկարողացան անել դիվանագետները, որ կարող են անել  հոգևոր առաջնորդները» հարցին  նախկին պատգամավոր Թևան Պողոսյանն անմիջապես պատասխանեց` կարող են սեր քարոզել։

Католикос Гарегин II - Sputnik Արմենիա
Հայաստանի և Ադրբեջանի հոգևոր առաջնորդները կհանդիպեն Մոսկվայում

«Լավագույնը կլինի այն, որ մեկ անգամ ևս հաստատեն, որ իրենց քարոզների մեջ չեն խոսելու ատելության մասին։ Պետք է ոչ թե ատելության, այլ սիրո քարոզ տանեն։ Եթե կարողանալու են ներկայացնել, որ խնդիրներն ատելությամբ չեն լուծվում, Ադրբեջանի հոգևոր առաջնորդը վերադառնալիս խոսի սիրո մասին, նույնն էլ մեր Վեհափառը, ես միայն ուրախ կլինեմ»,–ասաց Թևան Պողոսյանը։

Պողոսյանն այլ իրավիճակ չի պատկերացնում, քանի որ հոգևոր առաջնորդների առջև դրված չեն հիմնախնդրի լուծման բանակցային հարցերը։ Ըստ զրուցակցի` երկու կողմերի քննարկման թեմաներ կարող են դառնալ միմյանց մշակութային արժեքները չպղծելը կամ չվերացնելը, թիկունքից չկացնահարելը և այլն։

«Եթե Ադրբեջանի առաջնորդը կանդրադառնա այդ հարցերին, լավ է, եթե ոչ, ապա հերթական հանդիպումը կլինի։ Ամեն ինչ կախված է գործողություններից, որ կանեն իրենց երկրներ վերադառնալիս»,–ասաց Պողոսյանը։

Միաժամանակ, այն վարքագիծը, որ Թևան Պողոսյանը տեսել է Ադրբեջանի բնակչության շրջանում, թույլ է տվել ենթադրել, որ նրանք ավելի շատ աշխարհիկ են, քան հոգևոր։

«Երբ տեսնում եմ, որ կարող են կացնով մարդու գլուխ կտրողին հերոս սարքել, զգում եմ, որ այնտեղ հոգևոր բան չկա։ Երբ տեսնում եմ, որ կարելի է մի բան պայմանավորվել ու դա չկատարել, ուրեմն չկա հավատք, սեր»,–ասաց նա։

Ըստ Թևան Պողոսյանի` հենց այս բացը պետք է լցնեն հոգևոր առաջնորդները, այլ կերպ ասած` հանդիպեն, քննարկեն, իսկ հետո ժողովրդի մեջ սեր քարոզեն։ Եթե հանդիպումից հետո բացասական երևույթներ չարձանագրվեն, ապա, ըստ մեր զրուցակցի, կարելի է բանակցությանը դրական գնահատական տալ։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 8–ին Ռուսիո պատրիարք Կիրլի միջնորդությամբ հանդիպելու են Հայաստանի և Ադրբեջանի հոգևոր առաջնորդները` Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն և Ադրբեջանի հոգևոր առաջնորդ Ալահշուքյուր Փաշազադեն։

Լրահոս
0