Հայաստանում ապրելը պարգև է, որին հարկավոր է արժանանալ

© Sputnik / Армине Ованнисян в благотворительной организации "Орран"
Армине Ованнисян в благотворительной организации Орран - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հինգ երեխաների մայր, դեմոկրատ մտածելակերպով և պահպանողական կեցվածքով կին, որի համոզմամբ Հայաստանում ապրելը պարգև է։ Նոր ուսումնական տարվան ընդառաջ Sputnik Արմենիան զրուցել է <Օրրան» բարեգործական միության նախագահ Արմինե Հովհանիսյանի հետ, որը ոսկե մեդալով էր պարգևատրվել կրթական համակարգում մեծ ներդրման համար:

Ամալյա Պապյան, Sputnik.

Արմինե Հովհաննիսյանը Հայաստան է եկել երկրաշարժից հետո, երբ ամուսնուն՝ նախկին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանին, գործուղեցին ղեկավարելու Հայ —Ամերիկյան գրասենյակը:

«Նույն տարիներին սկսվեց Հայաստանի անկախացման շարժումը, և մենք ակտիվ մասնակցում էինք ցույցերին։ Երբ Հայաստանն անկախացավ, կատարվեց մեր երազանքը, ու մենք որոշեցինք մշտապես վերադառնալ Հայաստան»,- պատմում է Արմինեն։

© Sputnik / Արմինե Հովհաննիսյանը «Օրրան» կազմակերպությունում
Благотворительная общественная организация Орран - Sputnik Արմենիա
Արմինե Հովհաննիսյանը «Օրրան» կազմակերպությունում

ԱՄՆ-ից վերադառնալով հայրենիք` հիմնադրեց «Հայաստանի պատանեկան նվաճումներ» կազմակերպությունը, որը գործում է արդեն 25 տարի։ Հենց այս կազմակերպության նախաձեռնությամբ այսօր դպրոցներում դասավանդվում է հասարակագիտություն, մարդու իրավունք, տնտեսագիտություն, պետություն և իրավունք, իսկ արդեն այս տարի կներդրվի ձեռնարկատիրություն առարկան։ Տվյալ ներդրման համար ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը Արմինե Հովհաննիսյանին պարգևատրեց ոսկե մեդալով։

Гоар Тадевосян, Лусине Мкртчян, Армине Ованнисян - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Արմինե Հովհաննիսյան. «Օրրանի» տված սերն ու հոգատարությունը վերադառնում են

«25 տարի հարկավոր եղավ ՝ համոզելու մեր կառավարությանը, որ այս առարկաները կարևոր են յուրաքանչյուր մարդու համար։ Այսօր շատ պաշտոնյաներ կան, որոնք մեր կազմակերպությունում են ստացել իրենց համար շատ կարևոր գիտելիքներ։ Մոտակա 10 տարվա ընթացքում կրթական բնագավառում լուրջ փոփոխություններ են սպասվում և ոչ միայն Հայաստանում, այլ ամբողջ աշխարհում,- ասում է Արմինե Հովհանիսյանը։

Նրա համոզմամբ, կարևոր է լավ ուսում ստանալ, ընտրած բնագավառում լինել լավագույններից մեկը, ապա որոշել, թե որտեղ ապրել: Հայաստանի համար կարևոր են կայացած մարդիկ ու մասնագետները։

«Ես միշտ ասում եմ` ծնողները պետք է կարողանան լայն մտահորիզոնի հնարավորություն տալ երեխաներին, չսահմանափակեն երեխաների ընտրությունը։ Երեխաներս իրենք են ընտրել իրենց մասնագիտությունը, և իրենք էլ կորոշեն` որտեղ ապրել։ Հայաստանում ապրելը պարգև է, որին հարկավոր է արժանանալ, — համոզված ասում է նա ու շարունակում, — պարգև, որը երբեմն իր տեղը զիջում է հիասթափությանն ու հուսահատությանը, սակայն դա երկար չի տևում։ Բավական է հանդիպեմ մի ծանոթի, լսեմ երախտիքի խոսք, տեսնեմ «Օրրանի» կատարած աշխատանքի արդյունքը և անմիջապես հուսահատությունը լքում է ինձ։ Հայաստանը իմ հայրենիքն է, որտեղ ես գտել եմ իմ տեղը»։

Արմինե Հովհանիսյանն այսօր տեսնում է ինքնավստահ, խելացի սերունդ, որը, թերևս, մի փոքր եսասեր է և կարիերիստ, սակայն դա նույնպես դարի թելադրանքն է համարում։ Միաժամանակ, համոզված է, որ շուտով մեր սերունդը շատ հարցեր կունենա ավագ սերնդին, կշտամբելով, թե ինչպես թույլ տվեցինք շատ բաներ։ Վստահ է՝ Հայաստանում կլինեն մեծ փոփոխություններ, կունենանք ծաղկուն երկիր, սակայն, կարծում է, որ դա կլինի միայն 20 տարի անց։

Լրահոս
0