«Աշոտ» երգի հետքերով. հայերը պատասխան հարված են հասցնում ռուս երգչուհուն

© Sputnik / Тарас Литвиненко /  / Անցնել մեդիապահոցЕлена Есенина
Елена Есенина - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ֆեյսբուքի հայ օգտատերերը մրցման են դուրս եկել ռուս երգչուհի Ելենա Եսենինայի կոչին ինքնատիպ պատասխան տալու համար։

ԵՐԵՎԱՆ, 30 օգոստոսի — Sputnik. Աշոտ անունով տղամարդիկ ոչ միայն արձագանքել են Ելենա Եսենինայի կոչին, այլև իրենց տաղանդն են ցուցադրել համացանցում։

Sputnik Արմենիայի համար տեսագրած ուղերձում ռուս երգչուհին ֆլեշմոբ էր հայտարարել` «լավագույն պատասխանը Լենոչկային» խորագրով։

Առաջինն արձագանքել է Samuel Grig-ը Լոս Անջելեսից։

Նրան հաջորդել են նաև այլ տղամարդիկ։ Ընդ որում` ոչ միայն երգի ու տեսահոլովակի, այլև` բանաստեղծությունների ձևաչափով։

Օգտատերերից մեկը` Կարենը Խաչատրյանը, գրել է.

Երաժշտական համար է ցուցադրել «իսկական» Աշոտը։ Եսենինայի կարծիքով` նրա «աչքով անելը» ինքնատիպ քայլ է եղել։

Ռուսերենից հայերեն անցում կատարելով` երգ է ձայնագրել նաև Mi-Qo օգտատերը։

«Աստված իմ, ինչ տղամարդ է։ Իմ կարծիքով` հրաշալի պատասխան էր»,- մեկնաբանել է Եսենինան։

Ֆլեշմոբն առայժմ եզրափակում է Աշոտ Մկրտչյանը։

Ակցիան դեռ շարունակվում է, Ելենա Եսենինան սպասում է տղամարդկանց ստեղծագործական նոր պոռթկումներին։

Լրահոս
0