00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:23
5 ր
Ուղիղ եթեր
09:28
31 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
51 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Աբովյան time
ԵԱՏՄ-ից դուրս գալը ՀՀ-ի համար տնտեսական ինքնասպանություն կլինի․ պոդկաստի հյուրը տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն է
18:15
43 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սոցիալական ծուղակ. ինչպես Հայաստանը հայտնվեց աղանդավորների ճիրանում

© Sputnik / Максим Богодвид / Անցնել մեդիապահոցОбвал пещеры пензенских затворников
Обвал пещеры пензенских затворников - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Աղանդավորներն այսօր ներթափանցել են հայ հասարակության կյանքի բոլոր ոլորտներ, ինչը նրանց դիմաց իրական հոգեորսություն իրականացնելու լայն հնարավորություններ է բացում։

Ռուբեն Գյուլմիսարյան, Sputnik.

Աղանդավորական շարժումը, հավանաբար, առաջացել է հնագույն կրոնների հետ մեկտեղ, առաջին հեթանոսների շարքում եղել են այնպիսի մարդիկ, որոնք շեղվել են հիմնական դրույթներից։

Եվ, հավանաբար, նման ճյուղավորումների սկզբնական պատճառներն անկեղծ են եղել` անհամաձայնություն կանոնիկ հավատքի հետ, սեփական ապոկրիֆների առաջադրումը «տեղավորվել» է մարդու հոգեբանության մեջ հենց այն պահից, երբ բանական մարդը սովորել է վիճել։

Курение сигарет - Sputnik Արմենիա
Ծխախոտային մարտեր Հայաստանում. ո՞ւմ են ձեռնտու նոր սահմանափակումներն ու արգելքները

Ակնհայտ է, որ այդ «սաղմնային» աղանդները շատ արագ դարձել են գործիք, որը թույլ է տալիս մարդկանց վրա իշխանություն հաստատել և այդպիսով կենտրոնացնել նյութական բարիքները։ Պաշտոնական, պետական կրոնները միշտ պայքար են մղել մոլորություն ու չարիքի դեմ, ընդհուպ մինչև խարույկի վրա այրելը, սակայն աղանդավորների գործն ապրել ու զարգացել է։ Հետո, երբ աղանդները զգալի միջոցներ են կուտակել, սկսել են պետական հատուկ ծառայությունների կողմից օգտագործվել որպես այլ երկրներ «ուղարկված գործակալներ»։ Ժամանակի ընթացքում աղանդները գաղափարական և հոգեբանական հզոր զենք են դարձել և մոտավորապես ХХ դարի կեսերից սկսել են «մեղմ» դիվերսիաների անթաքույց գործիք ծառայել։

Այսօրվա դրությամբ Հայաստանում պաշտոնապես գրանցված է շուրջ յոթ տասնյակ կրոնական կազմակերպություն, որոնցից մոտավորապես 50-ն աղանդներն են։ Ուշադրություն, այս ամենից բացի մեր փոքր երկրում կա մոտ 250 կրոնական կազմակերպություն, որոնք գործում են առանց գրանցման։ Ընդ որում` ինչպես գրանցվածները, այնպես էլ «ստվերայինները» իրենց առջև նույն խնդիրն են դրել` ֆինանսական շահ, միջամտություն հասարակական ու քաղաքական կյանքին։ Այս տեղեկությունը վերջերս բարձրաձայնել է Քայքայիչ պաշտամունքից տուժածների օգնության և վերականգնողական կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Ամարյանը։ «Աղանդներն այսօր ներթափանցել են հայ հասարակության կենսագործունեության բոլոր ոլորտները։ Նրանք լուրջ մասնակցություն ունեն ցանցային մարքեթինգում, ներգրավված են հրատարակչական, կրթական ոլորտներում, շինարարության մեջ, որոշակի առումով առկա են հաղորդակցման ոլորտում, զբաղվում են բարեգործությամբ և այլն։ Այդ ալիքները աղանդների առջև հոգեորսության լայն հնարավորություններ են բացում», — պնդում է Ամարյանը։

Александр Амарян - Sputnik Արմենիա
Փորձագետ. Հայաստանում պետությանը չի հետաքրքրում աղանդների դեմ պայքարը

Եվ սա դեռ միայն մեկ օրինակ է։ Երևանի կենտրոնում, ԱՄՆ նախկին դեսպանատան շենքում (դժվար սա պատահականություն լինի) տեղակայված է այսպես կոչված «Հայ ավետարանական եկեղեցու» գլխավոր գրասենյակը։ Ահա թե ինչ է այդ մասին պատմում Ամարյանը. «Սկսենք նրանից, որ հայ հասարակության մեջ խեղաթյուրված պատկերացում կա այն մասին, թե Հայ ավետարանական եկեղեցին Հայ առաքելական եկեղեցու քույր եկեղեցին է։ Ամենևին էլ այդպես չէ։ Ավետարանական եկեղեցին առանձնացել է Հայ առաքելական եկեղեցուց 1846 թվականին` ավելի քան 1.5 դար առաջ։ Այնուհետև ԱՄՆ-ում 1910 թվականին ստեղծված Ամերիկայի հայ ավետարանչական ասոցիացիան իր հսկողության տակ առավ և օգտագործում է իր նպատակներով։ Այնուհետև, այդ կազմակերպությունը բարեգործության անվան տակ սկսեց զբաղվել փողերի լվացմամբ։ Օրինակ, ամեն տարի ավետարանականները հայտարարում են 3 մլն դոլարի բարեգործական օգնություն անելու մասին Հայաստանում, 2 մլն` ԼՂՀ-ում։ Սակայն պարզվում է, որ հայտարարված ու գրանցած 3 մլն-ից իրականում ծախսվել է 800 հազարը։ Ու՞ր կորավ մնացած 2.2 մլն-ը»։

Բնականաբար, նման գումարները չեն կարող վրիպել պետական ֆինանսական մարմինների ուշադրությունից։ Իսկ սա նշանակում է, որ խոշոր աղանդները հովանավորներ ունեն բարձրաստիճան պաշտոնյաների շարքում։ Ընդ որում` Ամարյանը հրաժարվում է կոնկրետ անձանց և կազմակերպությունների անուններ նշել` պատճառաբանելով, որ Կենտրոնն արդեն փորձել է անել դա, սակայն արդյունքում տուժել են ոչ թե աղանդների անդամները, այլ իրենց ընտանիքներն ու ընկերները։

Вероисповедание, вера, секта - Sputnik Արմենիա
Աղանդները Հայաստանում. ինչպես չընկնել «հոգեորսների» ճանկը

Վերջերս Ռուսաստանի արդարադատության նախարարությունը «Ռուսաստանի Եհովաների վկաների կառավարչական կենտրոնը» ծայրահեղական կազմակերպություն ճանաչեց։ ՌԴ գերագույն դատարանը որոշում կայացրեց փակել այն և ևս 395 կրոնական բաժիններ, իսկ դրանց գույքը հանձնել պետությանը։ Սակայն աղանդների ադեպտները չանհետացան և ֆինանսական ակտիվները հանձնել չեն շտապում։ Իսկ մեր «Վկաները» նույնիսկ մի քանի դատական գործ են հաղթել ՄԻԵԴ-ում, գլխավորապես, բանակում ծառայելուց խուսափողների դեմ հարուցված գործով (բանակում ծառայելուց խուսափելը բացատրել են կրոնական մոտիվներով)։

Սակայն Ռուսաստանում այդ աղանդի փակումը ցույց տվեց, որ նման կառույցների հետ կարելի է պայքարել` անկախ այն հանգամանքից, որ դրանք հզոր ու շահագրգիռ մեկենասներ ունեն։ Հայաստանում առայժմ չեն հանդգնում կամ էլ չեն շտապում արմատական միջոցների դիմել, սակայն իրավիճակը կարող է վտանգավոր դառնալ ամեն պահի, առավել ևս, որ նման կազմակերպությունները տակից են գործում, «սողացող ագրեսիայի» մեթոդով, խորամանկությամբ ու չբացահայտելով իրենց պայթյունավտանգ գործունեությունը։

Դեռ շուրջ 30 տարի առաջ Ֆրանսիական ՆԳՆ հատուկ բաժինները, որոնք զբաղվում էին աղանդների գործունեության վերահսկողությամբ, այսպիսի չափանիշներ էին սահմանել նրանց համար` գիտակցության ապակայունացում (մանիպուլյացիա), ֆինանսական հավակնություն, նախկին շրջապատի հետ կապերի պարտադրողական խզում, սպառնալիք ֆիզիկական առողջությանը, երեխաների հավաքագրում, միջոցների կոծկում, հակահասարակական կարծիքների արտահայտում, իշխանական կառույցներ ներթափանցելու փորձեր։ Եվ եթե առկա է այս հատկանիշներից մեկը, կազմակերպությունն աղանդ է համարվում։

Ֆրանսիայում «աղանդ» հասկացությունը շրջանառության մեջ է դրվել իրավաբանորեն, գիտակցության մանիպուլյացիան հայտարարվել է ոչ թե խախտում, այլ քրեական հանցագործություն, որի համար 3-5 տարվա ազատազրկում է սպառնում և դրան գումարած` մեծ տուգանք։ Այդ օրենքին կցված է այն աղանդների ցանկը, որոնք վտանգ են ներկայացնում ֆրանսիական հասարակության համար։ Հայաստանում «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» օրենքում պարզապես պրոզելիտիզմի (հավատորսության) անթույլատրելիությունն է նշվում (հոդված 8-րդ), առանց կոնկրետ պատժամիջոցներ մատնանշելու։ Որպես տեղեկություն. պրոզելիտիզմը, կարճ ասած, հավատափոխությունն է, ինչպես նաև գործունեությունը, որը ուղղված է այդ նպատակի իրագործմանը։

Եվ ինչով, եթե ոչ պրոզելիտիզմով են (մի շարք այլ բաներից բացի) զբաղվում նույն «Եհովայի վկաները», որոնց Ռուսաստանի արգելքից հետո այսօր ավելի հաճախ կարելի է տեսնել երևանյան փողոցներում։ Սրա դեմ պետք է պայքարեն ոչ այնքան իրավապահ մարմինները, որոնք պարզապես օրինական հիմքեր չունեն աղանդների գործունեությունը կասեցնելու համար, որքան (այս փուլում) Հայ առաքելական եկեղեցին, որի լռությունն այս առումով պարզապես անհասկանալի է։ Բնականաբար, հաշվի մեջ չեն այն մի քանի անհասկանալի հայտարարությունները, որոնք արվել են առանց էնտուզիազմի և մի կերպ։

Ասում են, որ Լաֆայեթ Ռոնալդ Հաբարդ անունով մի մարդ ժամանակին ասել է. «Ուզում ես շատ գումար վաստակել, ստեղծիր քո կրոնը»։ Իր այս կանխադրույթը նա հաջողությամբ կյանքի է կոչել` հիմնելով այսպես կոչված «Սաենտոլոգիական եկեղեցին», որի շնորհիվ մուլտիմիլիոնատեր է դարձել։ Այսօրվա կրոնական աղանդները պարզապես բիզնես չեն, այլև լիարժեք հոգեբանական զենք։

Հայաստանում քաղաքացիական կամ հասարակական որևէ ակցիա չի անցկացվում առանց արտասահմանյան ՀԿ-ների մասնակցության, որոնք ֆինանսավորվում են արտասահմանյան աղբյուրներից։ Վերջին օրինակը` Երևանում «Սասնա ծռերի» կողմից ՊՊԾ գնդի գրավումը։ Դրան հաջորդած փողոցային անկարգությունները հետևանք էին այն բանի, որ Արևմուտքը սադրեց այն հասարակական-քաղաքական ուժերի ակտիվությունը, որոնց ինքն է ֆինանսավորում կոնկրետ նպատակների համար։

Ընդհանրապես, մի այսպիսի խոսք կա` ցանկացած գործում փնտրիր նրան, ում դա ձեռնտու է։ Sputnik Արմենիան դեռ կվերադառնա այս թեմային` մասնավորապես անդրադառնալով այն հարցին, թե ՀԿ-ները վերջին ժամանակաշրջանում ինչ դեր են ունեցել Հայաստանում կազմակերպված ցույցերում։

Լրահոս
0