«Նաիրիտի» ծուխը կշարժվի՞ Թուրքիա, թե ոչ. Գագիկ Սուրենյանի պատասխանը

© Sputnik / Asatur Yesayants / Пожар на заводе "Наирит"
Пожар на заводе Наирит - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Համացանցում բուռն քննարկումների թեմա է դարձել «Նաիրի» գործարան հրդեհը, մասնավորապես հայտարարությունն այն մասին, որ ծուխը կշարվի Թուրքիա։ Թեմայի վերաբերյալ պարզաբանում է ներկայացրել «Հիդրոմետ» ծառայությունը։

ԵՐԵՎԱՆ, 30 օգոստոսի — Sputnik. ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը մեկնաբանել է հաղորդագրությունն այն մասին, որ «Նաիրիտի ծուխը կտեղաշարժվի Թուրքիա»։

Пожар на заводе Наирит - Sputnik Արմենիա
«Նաիրիտ» գործարանի հրդեհը` լուսանկարներով

«Ի պատասխան բազմաթիվ մասնավոր հարցումների` հայտնում եմ, որ ԱԻՆ Հիդրոմետ ծառայությունը չի կանխատեսել և պաշտոնապես հայտարարել, թե Նաիրիտի ծուխը կտեղաշարժվի Թուրքիա: Օդերևութաբանական կանխատեսումները տեղադրվում են ԱԻՆ կայքում և իմ ֆեյսբուքյան էջում։ Իսկ եթե որևէ մեկը փորձել է մեր կանխատեսումները ''թարգմանել'' կամ այդ կերպ մեկնաբանել, ապա Հիդրոմետ ծառայությունը դրա հետ կապ չունի»,- գրել է Սուրենյանը։

Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ Գագիկ Սուրենյանն ու ՀՀ առողջապահության նախարարությունը հայտարարել են, որ «Նաիրիտ» գործարանի ծուծը տեղաշարժվում է Թուրքիա։

Առողջապահության նախարարությունը օգոստոսի 28-ին հաղորդագրություն էր տարածել` նշելով «ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի տվյալներով ժամը 17-ից հետո սպասվում է քամի հյուսիս-արևելքից դեպի հարավ-արևմուտք»։

Հ.Գ. Նշանակում է, որ քամին շարժվում է Թուրքիայի սահմանի ուղղությամբ։

Լրահոս
0