Մահացել է ջութակահար Դմիտրի Կոգանը

© Sputnik / Владимир Вяткин /  / Անցնել մեդիապահոցБлаготворительный концерт скрипача Дмитрия Когана
Благотворительный концерт скрипача Дмитрия Когана - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Մոսկվայում, 39 տարեկան հասակում կյանքից հեռացել է հայտնի ջութակահար Դմիտրի Կոգանը։

ԵՐԵՎԱՆ, 30 օգոստոսի — Sputnik. Մոսկվայում մահացել է ՌԴ վաստակավոր արտիստ, հայտնի ջութակահար Դմիտրի Կոգանը։ 39–ամյա արտիստի մահը վրա է հասել երկարատև հիվանդությունից հետո։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովստին։

Կոգանի վերջին հրաժեշտը կկայանա շաբաթ օրը։

Դմիտրի Կոգանը ծնվել է 1978թ.–ին հոկտեմբերի 27–ին։ Նա հայտնի երաժիշտների տոհմի զավակ է։ Նրա պապիկը հայտնի ջութակահար Լեոնիդ Կոգանն է, տատիկը` հայտնի ջութակահարուհի և ուսուցչուհի Ելիզավետա Գիլելսը։ Հայը ևս հայտնի մարդ է`դիրիժոր Պավել Կոգանը, մայրը` դաշնակահարուհի Լյուբով Կազինսկայան։ Ջութակով Դմիտրի կոգանը սկսել է զբաղվել 6 տարեկանից։

Լրահոս
0