00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:14
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:41
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայերն ԱՄՆ–ում. մարդիկ, որոնք մեզ պետք են

© Sputnik / Անցնել մեդիապահոցВид на город Сан-Франциско
Вид на город Сан-Франциско - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Շրջանառվող լուրերն այն մասին, որ ԱՄՆ–ի առաջին հայ բնակիչը եղել է Մարտին անունով մեկը, որը ժամանել էր Ջեյմսթաունից (Վիրջինիա նահանգ) 1618 թվականին, իմ ամերիկացի զրուցակիցները չհաստատեցին, սակայն նաև չհերքեցին։

Իսկ հիմա մի փոքր վիճակագրություն։ ԱՄՆ բնակչության մարդահամարի բյուրոյի մոտավոր հաշվարկներով` Ամերիկայում հինգ հարյուր հազարից մինչև մեկ միլիոն և նույնիսկ ավելի հայ է բնակվում։ (Տվյալների մեծ տարբերությունը գալիս է նրանից, որ հայերից շատերը համապատասխան սյունակում իրենց ներկայացնում են որպես ամերիկացի և հազվադեպ են նշում ճիշտ ազգությունը)։

Парк влюбленных - Sputnik Արմենիա
Ի՞նչ հարցեր են տալիս ամերիկահայերը հայաստանցիներին

Ինչևէ, հայերն Ամերիկայում շատ են ու միշտ էլ շատ են եղել, նրանց մեծ մասը բնակվում է Կալիֆոռնիայում։ Իսկ Անդոն հայտնվել էր Միչիգանում, քանի որ իրենցից առաջ այստեղ էր տեղափոխվել նրա եղբայրը, հիմնվել էր, ոտքի կանգնել, հետո`օժանդակել Հայաստանից միգրացիայի աճին։

Այժմ մի փոքր այդ մասին։ Տարբեր տվյալների համաձայն` երկրից տարեկան և ընդմիշտ (սակայն, ի՞նչ իմանաս) ավելի քան հիսուն հազար մարդ է մեկնում, և դա բոլոր առումներով բնակչության առավել ակտիվ հատվածն է։ Ու՞ր են գնում։

Հիմնականում մարդիկ տեղափոխվում են Ռուսաստան։ Այն ավելի մոտ է` ինչպես լեզվական, աշխարհընկալման, հոգևոր առումով, այնպես էլ հեռավորության և ոչ պակաս, քան Ամերիկան բնակեցված է տարբեր աստիճանի մտերմություն և ազգակցական կապեր ունեցող հայերով։ Մինչդեռ, Նահանգներ տեղափոխվելը վճռականություն, լեզվի իմացություն և բարեկամներից անհայտ ժամանակով հեռանալու պատրաստակամություն է պահանջում, բացի այդ նաև «գրին քարտ» կա, որի ստանալը գնալով ավելի բարդանում է։ Եվ այնուամենայնիվ…

Հեղինակի դիտարկումներից։ Նրանք, ովքեր վաղուց են բնակվում Ամերիկայում, որպես կանոն, հետ վերադառնալ չեն շտապում, սակայն այստեղ գործում է «Սարը սարին չի հանդիպի…» սկզբունքը։ Ո՛չ մեծ հեռավորությունները, ո՛չ կյանքի դժվարությունները, ո՛չ էլ տեղափոխման հետ կապված հոգեբանական բարդությունները հայերին հետ չեն պահում միմյանց կողքին լինելու ձգտումից։ Եթե չստացվեց հայրենիքում, գուցե Ռուսաստանում, Ամերիկայում, ամենուր, միայն թե իրար հետ` ուս ուսի տված։

Ամերիկահայերը շնորհակալություն են հայտնում Գերմանիային - Sputnik Արմենիա
Ամերիկահայերը շնորհակալություն են հայտնում Գերմանիային

Մեկ այլ նրբություն, ավելի ճիշտ երկու նրբություն։ Ցույց տալ մտերիմներին, որ օվկիանոսից այն կողմ տեղափոխվելով, նրանք ոչինչ չեն կորցրել։ Որպեսզի պլյուսերն ավելի շատ լինեն, քան մինուսները` պատմական հայրենիքի դրական միտումները (եթե այդպիսիք կան) չնկատելու համար։ Թեև հասկանալի է, սակայն նաև ցավալի…

Այս առումով վարսավիր Անդոն, որը Միչիգան է տեղափոխվել երեք տարի առաջ, այստեղ հաճախորդներ ձեռք բերել, արդեն բավականին լավ խոսում է անգլերեն և նույնիսկ հասցրել է այստեղ երեխա ունենալ (արդեն ամերիկացի), այլ կերպ է մտածում։ Այո՛, «sale»–երով անընդհատ ուրախացնող սուպերմարկետներ, երբ երեկ ինչ-որ բան արժեր հարյուր դոլար, այսօր այն արժե` քսանչորս։ Վերցրու սրտիդ ուզածի չափ։ Այո՛, տարբեր մակնիշների և նշանակության միլիոնավոր ավտոմեքենաներ` ընտրի՛ր ցանկացածը (միայն թե վարկը մարելու գումար ունենաս)։ Այո՛, այստեղ տուն չկա, որտեղ գրիլ չլինի, ինչպես այնտեղ տուն չկա, որտեղ ատամի խոզանակ չլինի։ Այո՛…

Իսկ ի՞նչը` «ո՛չ»։ Չկա մարդկանց միջև այն ջերմությունը, անգամ եթե նրան ի պատասխան ժպտում ես ու ցանկացած պարագայում ասում «Օքեյ», – բացատրում է Անդոն։

«Այստեղ ամեն ինչ արվում է գումար հայթայթելու համար, միայն փող են սարքում, երազում միայն փողի մասին», – փնթփնթում է Անդոն` տան պայմաններում սափրելով հեղինակի մազերը։

Գործողությունների վայրն այս պարագայում երկրորդական չէ։ Աշխատանքից հետո իրեն վարսավիրություն անելու համար տուն հրավիրող հայրենակիցների մոտ գնալիս, բանգլադեշցի վարսավիրն առնվազն երկու առավելություն է ունենում` ավել գումար է վաստակում, տոկոսներ չի վճարում «լևի» գումարի համար (իսկ ի՞նչ է սա, եթե ոչ «գումարի հայթայթում»), և երկրորդը` հայրենակիցների վրա գումար աշխատելով` չի վախենում, որ նրան կմատնեն։ Այն, որ կարող են ամեն պահի մատնել քեզ, դա այն է, որին Անդոն ոչ մի կերպ ընտելանալ չի կարողանում։ Սակայն, ինչպես ասում են, ժամանակը բուժում է…

Կան բաներ, որոնք տհաճ են ոչ միայն Անդոյին։ Պատկերացրեք մի դրվագ։ Դետրոյթի մոտակայքում երկհարկանի սովորական տան պատշգամբ։ Այս տնից երևում է, թե ինչ է կատարվում մեկ փողոց այն կողմ։ Տան մոտ շլացուցիչ սպիտակ Dodge է կանգնում։ Մեքենայից կարմիր զգեստ հագած մի կին է դուրս գալիս, սեղմում զանգի կոճակը։ Դուռը բացում է շորտ հագած մեկ այլ կին, նրանք ուրախ ողջագուրվում են։

Տաս–տասներկու րոպե անց… Կարմիր զգեստով կինն ու շորտով կինը շարունակում են շփվել աղավնիների պես։ Ժամանակ առ ժամանակ լսելի է «Oh, my God!» զարմանք և միևնույն ժամանակ հիացմունք արտահայտող բառակապակցությունը, որով ցանկացած իրեն հարգող ամերիկացի արձագանքում է ամեն ինչին։

Կարմիր զգեստով կինը կարճ ժամանակով լքում է շորտ հագած կնոջը, բերում Pepsi–ի մեկ շիշ։… Տան շեմին զրուցող կանանց արանքում սև լաբրադոր է հայտնվում։ Ընկերուհիները մի փոքր հետ են քաշվում, և շունը վստահ ներս է մտնում։ Իսկ կարմիր զգեստ հագած կինն այդպես էլ չարժանացավ ներս է հրավիրվելու շնորհիվ։ Նորմալ է։ Իմ տունն` իմ ամրոցն է։

Самолет авиакомпании Армения на фоне горы Арарат - Sputnik Արմենիա
Էմիգրանտի խոստովանությունները. «Ես ապրում էի Հայաստանի սրտում, հիմա` Հայաստանը սրտումս»

Իսկ մի քանի օր առաջ նույն բակի հետնամասում էքսկավատոր էր հայտնվել, սակայն մինչ բակ մուտք գործելը, կարմիր զգեստ հագած կնոջ ամուսինը զրուցեց հայ հարևանի հետ, որը նույնպես վերջերս էր այստեղ տեղափոխվել։

– Էքսկավատորը, – ասաց նա հարևանին, – կարող է մուտք գործելիս վնասել քո տարածքում գտնվող մի քանի ծառի ճյուղ։ Թույլ կտա՞ս։

– Ոչ մի խնդիր, – ասաց հայ հարևանը։

Հաջորդ օրը կարմիր զգեստ հագած կնոջ ամուսինը, նրան մի թուղթ է ստորագրել տալիս։

– Սա ի՞նչ է,– հարցնում է հայ հարևանը։

– Իրավաբանորեն հաստատված փաստաթուղթ, որ դու թույլ ես տալիս, որպեսզի էքսկավատորը մուտք գործի բակ` անցնելով քեզ պատկանող մասնավոր սեփականությամբ ծառի կողքով։

– Բայց չէ որ ես առանց այդ էլ տվել էի համաձայնությունս, – ապշած ասում է հայ հարևանը։ Երբ էքսկավատորը մտավ բակ, ծառի և ոչ մի տերև չշարժվեց…

Էմիգրանտների կյանքի մասին ավելի հստակ պատկերացում կազմելու համար ասեմ` ոմանք կորցնում են այն, ինչը կարևոր էր, ինչ- որ մեկը մեկ այլ բան է գտնում, և նրան սկսում է թվալ, որ դա է ամենակարևորը։

Անդրանիկը դպրոց էր ընդունվել այն ժամանակ, երբ խորհրդային մարդիկ դեռ նոր էին համտեսել «Կոկա–Կոլան», նոր էին լսել Էլլա Ֆիցջերալդի ու Ֆրանկ Սինատրայի կատարումները, և դժվար չէ կռահել, որ մեր հերոսի ճաշակը վաղ թե ուշ պետք է տարբերվեր խորհրդային իշխանության օրոք ընդունված ճաշակից։ Այդպես էլ եղավ։ Այսօր նա յոթանասունն անց է և վաղուց ապրում է Ամերիկայում. երեխաներ, թոռներ, շորտեր, «Կոլա», Էնդրյու` Անդրանիկի փոխարեն…

Ժամանակն է հիշատակել Անդրանիկի մեկ այլ երազանքի մասին, որն իր էությամբ գերազանցում է ամերիկյան երազանքին։ Պատանի տարիքից Անդրանիկը երազում էր երեխաներ ունենալ։ Սակայն հստակ ծրագրված սկզբունքով, այլ ոչ Աստծու կամքով` երկու դուստր և մեկ որդի, ուղիղ երկուական տարի տարբերությամբ։ Եվ այստեղ ուժի մեջ մտավ Անդրանիկի մեկ այլ երազանք. աղջիկներից մեկին նա որոշել էր անվանել Ջեսիկա, մյուս աղջկան` Ջենիֆեր, իսկ որդուն` Բիլ։

Այդ ընթացքում կյանքը նրան այս ու այն կողմ էր շպրտում։ Տարբեր տեղերում լինելով, և տարբեր բաներով զբաղվելով` Անդրանիկը Հարավային Դակոտայում ամուսնացավ ամերիկուհի Ջենիի հետ, որն ամեն ինչ արեց, ինչպես ծրագրել էր Անդրանիկը. երկու դուստր և մեկ որդի` երկու տարի տարբերությամբ։

Տասը տարի առաջ Անդրանիկը Դակոտայից Միչիգան տեղափոխվեց։ Այսօր նա արդեն թոշակառու է, ապրում է, չի կարելի ասել շատ շռայլ, սակայն աղքատիկ կյանք էլ չի վարում։ Նրան աջակցում են երկու դստրերը` Վարդուհին և Արմինեն, ինչպես նաև որդին` Մամիկոնը, որն ուղիղ երկու տարի տարբերությամբ ծնվեց։

Արդեն ծոռ ունի` ավագ դստեր թոռը։ Իսկ գիտեք, թե ի՞նչ է նրա անունը։ Անդրանիկ։

Լրահոս
0