«Դիլիջան» ազգային պարկում մեկ օրում հրդեհի երկու դեպք է գրանցվել

© Gor Ayzak Hovhanisyan / Озеро Гош, Дилижан
Озеро Гош, Дилижан - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
«Դիլիջան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տարածքում մարվել են բռնկված հրդեհի օջախները։

ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի – Sputnik. Օգոստոսի 30-ին «Դիլիջան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տարածքում արձանագրվել է հրդեհի բռնկման երկու դեպք։ ԱՅս մասին հայտնում է բնապահպանության նախարարությունը։

Пожар на заводе Наирит - Sputnik Արմենիա
«Նաիրիտ» գործարանի հրդեհը` լուսանկարներով

Ժամը 17:00-ի սահմաններում հրդեհ է բռնկվել «Դիլիջան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի «Հաղարծին տեղամաս» մասնաճյուղի թիվ 7 պահաբաժնի ներքին հատվածում` համայնքային աղբավայրի մոտակայքում: Հրդեհը տեղայնացվել և մարվել է ազգային պարկի աշխատակիցների ուժերով: Անտառին էական վնաս չի պատճառվել: Այրվել է մոտավորապես 1 հա խոտածածկ տարածք:

Նույն ժամի սահմաններում հրդեհ է բռնկվել «Գոշ տեղամաս» մասնաճյուղի թիվ 2 պահաբաժնին կից համայնքային տարածքում, որը նույնպես տեղայնացվել և մարվել է: Կրակն անտառի տարածք չի թափանցել:

«Խոսրովի անտառ» պետական արգելոցի այրված հատվածներում դեռևս առկա են ծխացող օջախներ: Արգելոցի և ՀՀ ԱԻՆ հրշեջ փրկարարների կողմից իրականացվում են օջախների չեզոքացման աշխատանքներ և սահմանված է շուրջօրյա հսկողություն:

ՀՀ բնապահպանության նախարարության ենթակայության տակ գտնվող բնության հատուկ պահպանվող մյուս տարածքներում հրդեհների բռնկման դեպքեր չեն արձանագրվել:

Լրահոս
0