Фон для радио  - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ

Ամիրյանին ու Լենինգրադյանին պետք է փոխարինեն Վռամշապուհն ու Ազգալդյանը

© Sputnik / Aram Nersesyan / Давид Хажакян
Давид Хажакян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
«Ելք» դաշինքն առաջարկում է Երևանի Ամիրյան ու Լենինգրադյան փողոցներն անվանակոչել համապատասխանաբար Վռամշապուհ արքայի և Լեոնիդ Ազգալդյանի անուններով։ Sputnik Արմենիան թեմայի շուրջ զրուցել է Երևանի ավագանու «Ելք» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանի հետ։
Դավիթ Խաժակյան

«Ելք» դաշինքից նշում են` անգամ Հանրապետականն է խոստովանել, որ պետք է փոխել, օրինակ, Ֆրունզեի փողոցի անունը: «Ելքի» փոփոխությունների առաջարկով այդ փողոցը կարելի է կոչել Ապրիլյան Հերոսների փողոց:

«Մենք արդեն ներկայացրել ենք մեր առաջարկը: Հարցն օրակարգում է, անպայման ընթացք կստանա: Թե ինչպես կավարտվի, ցույց կտա ժամանակը»,- Sputnik Արմենիային ասաց Դավիթ Խաժակյանը:

Լրահոս
0