ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի — Sputnik. Ճանապարհային ոստիկանությունը սեպտեմբերի 1-ից անցնում է ուժեղացված ծառայության։ Այս կապակցությամբ անցկացվել է ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի և ուղեկցող սպայական վաշտի շարային ստուգատես։Այս մասին հայտնում է Ոստիկանության մամուլի ծառայությունը։
Ճանապարհային ոստիկանության պետ Եգոր Կարապետյանն ու ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ Նորիկ Սարգսյանը նախօրեին ստուգել են անձնակազմի համազգեստը, ծառայության համար անհրաժեշտ պարագաները, տեսախցիկները, մեքենաների սարքինությունը։
Կատարվել են վերջին ճշտումները, տրվել համապատասխան ցուցումներ։