«Շենգավիթ» ԲԿ-ում պոկվել է շինսանդուղքը, մարդիկ մնացել են օդում կախված

© Sputnik / Karen Yepremyan / У нового здания бальницы в Шенгавите обрушилась крыша
У нового здания бальницы в Шенгавите обрушилась крыша - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Փրկարարներն օգնության են հասել «Շենգավիթ» ԲԿ–ում վտանգի մեջ հայտնված քաղաքացիներին։

ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի — Sputnik. Օգոստոսի 31-ին, ժամը 10:29-ին ԱԻՆ–ն ահազանգ է ստացել, որ Երևան քաղաքի Շենգավիթ ԲԿ-ում շինարարական աշխատանքներ իրականացնելիս պոկվել է ալյումինե շինսանդուղքը և 3 աշխատակից մնացել է օդում կախված, կա ընկնելու վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

© Sputnik / Karen Yepremyan / «Շենգավիթ» ԲԿ– ի տարածքում
«Շենգավիթ» ԲԿ– ի տարածքում - Sputnik Արմենիա
1/2
«Շենգավիթ» ԲԿ– ի տարածքում
© Sputnik / Karen Yepremyan / «Շենգավիթ» ԲԿ– ի տարածքում
«Շենգավիթ» ԲԿ– ի տարածքում - Sputnik Արմենիա
2/2
«Շենգավիթ» ԲԿ– ի տարածքում
1/2
«Շենգավիթ» ԲԿ– ի տարածքում
2/2
«Շենգավիթ» ԲԿ– ի տարածքում

Դեպքի վայր է մեկնել երեք մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք:

Պարզվել է, որ Շենգավիթի ծննդատան մոտ շինարարական աշխատանքներ է իրականացնում «Լաբա» ՍՊԸ-ն: Աշխատանքների ժամանակ մոտ 21 մ բարձրությունից ալյումինե շինսանդուղքը պոկվել է, ինչի հետևանքով 5 աշխատակից մնացել է օդում կախված:

Աշխատակիցներից մեկը՝ 1984 թ. ծնված Լ. Պ.-ն, ինքնուրույն իջել է, իսկ մյուս 4-ին փրկարարները պարանով ամրակապել են և ժամը 11:05-ի դրությամբ անվնաս իջեցրել:

Լրահոս
0