Հայաստանն իր դիրքորոշումը կհայտնի Թուրքիայի` ԵԱՏՄ շուկա մուտք գործելու վերաբերյալ

© Sputnik / Asatur Yesayants / Круглый стол «Республика Армения: два года в Евразийском экономическом союзе. Первые результаты»
Круглый стол «Республика Армения: два года в Евразийском экономическом союзе. Первые результаты» - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարն անդրադարձել է Թուրքիայի` ԵԱՏՄ անդամակցության շուրջ խոսակցություններին։

ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի — Sputnik. Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ համապատասխան կառույցներն արդեն արձագանքել են ԵԱՏՄ մտնելու Թուրքիայի մտադրությանը։

«Եվրասիական տնտեսական միությունում որոշումները կայացվում են կոնսենսուսի միջոցով, և երբ հերթը հասնի արդեն որոշումների կայացմանը, ՀՀ-ն իր դիրքորոշումը կասի»,- ասաց նախարարը։

Հիշեցնենք, որ Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Նիհաթ Զեյբեկչին հայտարարել էր, որ երկիրն ուսումնասիրում է ԵԱՏՄ-ի հետ մաքսային համաձայնագրի ստորագրման հնարավորությունը` ազատ առևտրի գոտի ստեղծելու նպատակով։ Նիհաթ Զեյբեկչին ասել էր, որ Թուրքիան հույս ունի համապատասխան բանակցություններն ավարտել ընթացիկ տարում։

Սակայն, ինչպես հայտնել է նախարարը, մաքսային համաձայնագրի վերաբերյալ որոշում կայացնելուց առաջ Թուրքիան պետք է բանակցություններ վարի ազատ առևտրի ռեժիմի և ներդրումների վերաբերյալ։ Բացի այդ, Անկարայի համար կարևոր է, որ ԵԱՏՄ-ի հետ համագործակցությունը չհակասի ԵՄ-ի հետ մաքսային համաձայնագրին։

Լրահոս
0