Фон для радио  - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ

Խանգելդյան. Հրաշք էր, որ դժբախտ ավարտ չունեցանք

© Sputnik / Aram Nersesyan / Ованнес Хангелдян
Ованнес Хангелдян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Դժբախտ պատահար է, որի պատճառները դեռ ուսումնասիրվում են: Sputnik Արմենիայի հետ զրուցում այսպես որակեց Շենգավիթի ծննդատանն այսօր տեղի ունեցած դեպքը ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի պետ Հովհաննես Խանգելդյանը։
Հովհաննես Խանգելդյան

Նրա խոսքով` ուսումնասիրությունից և տվյալները ճշտելուց հետո կարվի եզրակացություն։

Հիշեցնենք, որ այսօր` օգոստոսի 31-ին, Երևան քաղաքի Շենգավիթ ԲԿ-ում շինարարական աշխատանքներ իրականացնելիս մոտ 21 մ բարձրությունից ալյումինե շինսանդուղքը պոկվել է, ինչի հետևանքով 5 աշխատակից մնացել է օդում կախված:

Աշխատակիցներից մեկը՝ 1984 թ. ծնված Լ. Պ.-ն, ինքնուրույն իջել է, իսկ մյուս 4-ին փրկարարները պարանով ամրակապել են և անվնաս իջեցրել:

«Հրաշք է տեղի ունեցել, որ լուրջ հետևանքներ չեն եղել»,–ասաց Խանգելդյանը։

Լրահոս
0